Երբ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում է ․Արեգնազ Մանուկյան

Երիտասարդ տարիքից նա զբաղվում էր կուսակցական ակտիվ գործունեությամբ, ինչի համար նաև ձերբակալվեց։ Այնուհետև կարողացավ հասնել իշխանության։

Նրա կառավարման տարիներին անձի պաշտամունք էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուներ կին, ում մեծարում էր։ Ու թեև գյուղացու ընտանիքում ծնված կինը կիսագրագետ էր, բայց ակտիվորեն միջամտում էր ամուսնու քաղաքական գործունեությանը և մեծ դերակատարում ուներ նրա որոշումների կայացման հարցում, բազմազան կառույցներ էր ղեկավարում և զբաղվում հասարակական գործունեությամբ։

Նա հաճախ էր ամուսնուն ուղեկցում արտասահմանյան այցերի ժամանակ։

Այս երկուսի կառավարման տարիների սկզբնական շրջանը թավշյա էր, բայց հետագան արագ վերածվեց ռեպրեսիվ ու անհանդուրժող համակարգի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցանկացած ներքին տարաձայնություն պատժվում էր ամենաստոր ձևով։
Այս ընտանիքի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիրը հասավ կրիտիկական վիճակի․ սննդի, վառելիքի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի դեֆիցիտ էր։ Արտաքին հարաբերությունները վատթարացան, երկրի կենսամակարդակը նվազեց։ Սկսվեցին զանգվածային խռովություններ։

Ռումինիայի առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուն կնոջ՝ Ելենա Պետրեսկուի հետ փախուստի ձախողված փորձից հետո գնդակահարվեց։ Զինվորական հատուկ տրիբունալի կողմից անցկացված հապշտապ դատավարությունը տևեց ընդամենը մեկ ժամ։

Ամուսինները մեղադրվեցին սեփական ժողովրդի ցեղասպանության, ժողովրդի և պետության դեմ զինված հարձակման, արտասահմանյան բանկերում գաղտնի հաշիվներ բացելու, ազգային ինստիտուտների վերացման և երկրի տնտեսության թուլացման համար։
Նրանց ողջ ունեցվածքը բռնագանձվեց։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով