Ես ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զահրաբյանն  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցի վերաբերյալ

ԵՍ ՆԵՐՈՂՈւԹՅՈւՆ ԵՄ ԽՆԴՐՈւՄ ԱՐՑԱԽԻ ԻՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՑ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից: Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է, կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է միշտ և պետք էր դա ընդամենը նկատել: Այս հատվածը Ռուբեն Հախվերդյանի մասին չէր:

Այսօր էլ , սակայն, ինձ մեծ ցավ պատճառեցին Ռուբեն Հախվերդյանի հերթական անպարկեշտ խոսքերը արցախահայության հասցեին: Տաղանդավոր երգահան և երևանցի տղա լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին: Սա այն թեման չէ, որի դեպքում կարելի է «էպատաժային քաղաքի տղա» խաղալ: Հայաստանցի և արցախցի անթույլատրելի բաժանումը ամենամեծ թրքությունն է, որ կարելի էր անել: Ու երևի ես համաձայնեմ իմ ընկեր Կարեն Քոչարյանի հետ, որ որոշ մարդիկ պետք է շուտ հեռանան, որ ԼԵԳԵՆԴԸ չդառնա դատարկ տարածություն:

Ցավում եմ շատ և ներողություն եմ խնդրում Արցախի իմ բոլոր հայրենակիցներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով