Եկածների առջեւ պահանջ է դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար. ԻՐԱՏԵՍ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրվա իշխողները բզին ձեռքով խփելու տրամաբանությամբ են առաջնորդվում: Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակման աղմուկը դեռ չխաղաղված (հիշենք`այն պայթեցրեց համացանցը), մեկ-երկու օր անց, ասում են, վերջինս հավաքել է Հայաստանի հազար հարկատուների ցուցակի առաջին երեք տասնյակ գործարարների (գրասենյակից զանգել են գործարարներին, «ապսպրել»` գա բացառապես այն մարդը, ով հարց լուծող է) եւ եկածների առջեւ պահանջ դրել` յուրաքանչյուրը «մուծվում» է 70 հազար դոլար` դասական երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար։

«Թումանյանի շաուրման» Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ին «միացնելու» տրամաբանությամբ առաջնորդվող իշխանությունների այս նորամուծությունը նույնպես հետաքրքիր է. ռեկետի «հերթը» հասել է դասական երաժշտությանը, նման գումարով կարելի է մի ողջ Լա-Սկալա կառուցել, հինգ Բախ, վեց Մոցարտ ծնել»,- ասաց ասողը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով