Եթե «մարտի 1»-ը լիներ օրինակ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում՝ Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և մյուս կազմակերպիչները կորակվեին պետական դավաճաններ

Եթե «մարտի 1»-ը լիներ օրինակ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում՝ Տեր-Պետրոսյանը, Նիկոլը և մյուս կազմակերպիչները կորակվեին պետական դավաճաններ ու կնստեցվեին էլեկտրական աթոռին կամ ցմահ կդատվեին, քանզի ցանկացած ժողովրդավարական և պետական մտածողությամբ առաջնորդվող երկրում «մարտի 1»-ը դիտարկվելու էր իշխանությունը փողոցով բռնազավթելու և սահմանադրական կարգը տապալելու փորձ, և հենց նման մտածողությունն է հզորացրել և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան․․․

Բայց երբ «մարտի 1»-ը տեղի է ունենում օրինակ Հայաստանում, նույն ԱՄՆ-ն և Արևմտյան այլ պետություններ սկսում են տակից օգնել, խրախուսել Տեր-Պետրոսյանի և Նիկոլի տեսակը, քանզի այս տեսակի ամեն գնով իշխանության գալու ձգտումները օգտագործելով՝ Արևմուտքը քանդում է մեր պես պետությունների պետական համակարգերն ու իմունիտետը, որպեսզի դառնանք խաղալիք ԱՄՆ-ի կամ այլ Արևմտյան երկրների ձեռքում..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որքան շուտ հասկանանք, որ մարտի 1-ին Նիկոլենք փորձել են բռնազավթել իշխանությունը, տապալել մեր պետության սահմանադրական կարգը՝ հանուն սեփական իշխանության և պաշտոնների և որոշենք, որ այլևս երբեք թույլ չենք տալու որևէ մեկին փորձ անելու փողոցի ուժով իշխանափոխության հասնելու և սահմանադրական կարգը տապալելու, այդքան շուտ մեր պետությունը կսկսի զարգանալ և դառնալ մրցունակ տնտեսություն ունեցող, իսկ եթե չհասկանանք , մենք ուղղակի ինչ-որ պահի կրկին կանգնելու ենք պետականության կորստի փաստի առաջ․․․

Մենուա Հարությունյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով