Դադարեցվել է որոշ դեղամիջոցների շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ» (սերիա՝ 031117, ժամկետ՝ 11.2020թ.), (սերիա՝ 010518, ժամկետ՝ 05.2021թ.) և «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.), (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.) դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ ԱՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, վերոհիշյալ դեղերի նշված խմբաքանակները գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տվյալ դեղերը ներմուծող դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով