Ի վերջո, պետք չէ պետական կառույցների պաշտոնական անդրադարձը համեմված լինի «սոուսներով» և կորցնի իր արժեքը.Գևորգ Գրիգորյան

Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

Երեկ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան դիմել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև բոլոր խմբակցությունների ղեկավարներին՝ գարդասիլով պատվաստումների վերաբերյալ լսումներ կազմակերպելու խնդրանքով, և այդ հայտարարությունն ուղարկվել էր նաև բոլոր լրատվական միջոցներին՝ լուսաբանման նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ երեկոյան տեղեկացա, որ ՀՀ առողջապահության նախարարությունը և «ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «անդրադարձ» են կատարել մեր կողմից կատարած հայտարարությանը:

Ուզում եմ սկսել նրանից, որ հորդորեմ վերը նշված պետական կառույցների ղեկավարներին ավելի հետևողական և ուշադիր լինել և չաղավաղել ու չխեղաթյուրել իրականությունը, քանի որ դիմումը եղել է ոչ միայն ՀՀ ԱԺ նախագահին, այլ նաև բոլոր խմբակցությունների ղեկավարներին, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:

Պատվաստանյութի կիրառումը 13 տարեկան աղջիկների շրջանում Հայաստանի Հանրապետության պատվաստումների օրացույցում ընգրկման օրից ընթացել է իրարամերժ բանավեճերի ուղեկցությամբ, և այդ պատճառով պատվաստում ստացել են նախատեսվածից անհամեմատ քիչ աղջիկներ: Վերջերս պատվաստմանը ենթակա անձանց տարիքային խումբն ընդլայնվել է, ինչը հանգեցրել է համացանցում և լրատվական դաշտում այդ գործընթացի հակացուցումների մասին հրապարակումների մեծ քանակի հայտնվելուն: Կասկածելի է նաև այն փաստը, որ վերը նշված պետական կառույցների կողմից փորձ է արվում գարդասիլ-9 պատվաստանյութի որոշ բնութագրական տվյալներ ներկայացնել գարդասիլ-4 պատվաստանյութի բնութագրական տվյալների ցանկում, ինչի մասին վկայող փաստերի շարքում ուզում եմ առանձնացնել «անդրադարձում» տեղ գտած հետևյալ պնդումը, որ «…Գարդասիլ պատվաստանյութի արդյունավետությունը համարժեք է Գարդասիլ-9 պատվաստանյութի արդյունավետությանը, քանի որ այդ պատվաստանյութերը արտադրված են միանման և կանխարգելում են ՄՊՎ-ի նույն 4 շճատիպերը», սակայն նշած չէ, որ Գարդասիլ-9 պատվաստանյութը ազդում է ոչ թե 4 այլ 9 շճատիպերի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով հանրային հնչեղություն ստացած այս խնդիրները՝ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդը» դիմել է լսումներ կազմակերպելու համար, որպեսզի փարատի հանրության մեջ տեղ գտած երկմտանքը և իրարամերժ կարծիքները, սակայն ոլորտային պետական կառույցները լսումների ընթացքում իրենց առաջարկած պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը ապացուցելու պատրաստակամության փոխարեն հերթական անգամ հեգնող «անդրադարձ» են հրապարակում:

Շարունակելով քննարկել «անդրադարձը»՝ հարկ եմ համարում քննարկման առարկա դարձնել այդ տեքստում տեղ գտած հետևյալ դրույթը՝ «…13 տարեկան անձանց շրջանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումները կրում են պլանային բնույթ, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում առաջարկվող ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով՝ նպատակ ունենալով նաև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում՝ որպես ռիսկի խումբ, նվազեցնել վիրուսի շրջանառությունը»:

Արդյո՞ք Հայասանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի համաճարակ է գրանցված:

Արդյո՞ք իրականացված են սկրինինգային հետազոտություններ:

Եթե համաճարակ գրանցված է, ապա այդ փաստը թաքցնելը, մեղմ ասած, ճիշտ չէ, իսկ եթե չկա համաճարակ, ապա պատասխանատու պետական կառույցները իրենց ծրագիրն իրականացնելու համար փաստաթղթեր են հարմարեցնում և ժողովրդին ստելով՝ պատվաստում են:
ՀՀ առողջապահության նախարարության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «անդրադարձի» մեջ նշված՝ 194 – Ա հրամանը, որին հղում է կատարվում, տեղադրված չէ ոչ ՀՀ առողջապահության նախարարության էջում, ոչ էլ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում, ինչը արդեն ազդարարում է ոչ թափանցիկ գործունեության մասին:

Հ.Գ. ի վերջո, պետք չէ պետական կառույցների պաշտոնական անդրադարձը համեմված լինի «սոուսներով» և կորցնի իր արժեքը: Դա ձեր տատիկի բոստանը չէ, ոչ էլ ձեր դուքյանն է, դրանք Պետական Կառույցներ են և պետք չէ անլրջացնել այդ կառույցները՝ անդրադարձի մեջ նշելով ոմանց նոսր բառապաշարից ծաղկաքաղ արած արտահայտություններ: Լրջացե´ք և կատարեք ձեր պարտականությունները:

Հարգանքով,
«Հայկական Առողջապահական Ազգային Խորհորդ»
ՔՀԿ կոալիցիայի նախագահ `Գևորգ Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով