Բաց նամակ տիկին Նաիրա Զահրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց․Տիգրան Վարդանյան

Բաց նամակ տիկին Նաիրա Զահրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց:

Ցանկանում եմ խոսել վիճակախաղերի՝ բուքմեյքերական ընկերությունների, կազմակերպման պայմանները խստացնելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ նախագծի ընդունումից հետո ավելի քան 2500 մարդ գործազուրկ կդառնա, իսկ բյուջետային մուտքերը զգալիորեն կկրճատվեն։

Օրինակ Toto Gaming ԲԸ ստիպված կլինի 100-130 կետ փակել, իսկ նվազագույն հաշվարկներով, դրանք փակելուց հետո գործազուրկ է մնալու 2100 մարդ։ Հաշվի առնելով, որ միջին աշխատավարձը 150 հազար դրամ է կազմում, ապա տարեկան բյուջե շուրջ 1 մլրդ դրամ չի մտնելու որպես եկամտահարկ, և սա առանց կուտակային կենսաթոշակային վճարներն ու ԶՈւ օգտին գանձվող գումարների:

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև տեխնիկական և ադմինիստրատիվ աշխատողներին, ինչպես նաև մարքեթինգի աշխատակիցներին, որոնք սպասարկում են այդ ընկերությունները։ Նրանց ընդհանուր թիվը գերազանցում է 600–ը։ Նրանք բոլորը աշխատավարձ են ստանում և հարկ վճարում։ Այս աշխատակիցներից յուրաքանչյուրը սպառող է, և նրանց ծախսերի կրճատումը կանդրադառնա նաև երկրի տնտեսության վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետությունը վնասներ կկրի` եկամտահարկի և շահութահարկի դիմաց չվճարված հարկերի տեսքով, որոնք վճարում են ընկերությունների կողմից վարձակալվող տարածքների սեփականատերերը։ Խոսքը ամսական առնվազն 10 մլն դրամի մասին է։

Այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա արտասահմանյան ընկերություններին, զբաղեցնել հայկական շուկան, և տեղի գրասենյակները չեն կարողանա մրցակցել նրանց հետ։

Պետք է հաշվի առնել, որ օրինագծի ընդունման պարագայում նկուղներում, բակերում և այլ վայրերում գաղտնի կետեր կհայտնվեն, որտեղ մարդիկ կխաղան ոչ միայն գումարի, այլև տարատեսակ խոստումների և նույնիսկ ընտանիքի անդամների վրա։

Հարգելիներս, խաղացողը խաղալու է ամեն դեպքում և հաշվի առեք, որ այս քայլով դուք գործազուրկ եք դարձնում ավելի քան 2100 ՀՀ քաղաքացու, ինչպես նաև, միաժամանակ վնաս եք հասցնում պետությանը, մասնավորապես՝ տնտեսական բլոկին:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով