Արարատ Միրզոյանի խայտառակ պահվածքը՝ Վազգենի հանդեպ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ոչ ոք չէր կարծի, որ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը կանցնի իշխանությունների տոտալ անտարբերության պայմաններում, և եթե մի տեղ հասկանալի էր Նիկոլ Փաշինյանի լռությունն այդ օրը, քանի որ Բրյուսելում էր, ապա պատգամավորական կորպուսի, մասնավորապես՝ «Իմ քայլի» պահվածքն ուղղակի անտրամաբանական` խիստ անընդունելի էր․

․ Նախ` ԱԺ նիստի ընթացքում Արարատ Միրզոյանը չշնորհավորեց այդ նույն դահլիճում զոհված, բանակ կայացրած պետական գործչի ծննդյան 60-ամյակը, չեկավ Եռաբլուր, ուր այդ պահին գտնվում էր իշխանական ընտրանին, «Իմ քայլի» պատգամավորներից ընդամենը երկու-երեք հոգի էին եկել Վազգենի հիշատակը հարգելու… Կապ չունի, որ ԱԺ նիստ էր, կարող էին մի կես ժամով բացակայել, բայց քանի որ Վազգենը, Արցախյան գոյամարտը նրանց հետաքրքրություններից դուրս են, հարկ չէին համարել «քայլել» դեպի Եռաբլուր»,- խիստ վիրավորված ասաց Վազգենի զինակից, իշխանական էլիտան ներկայացնող մեր զրուցակիցը… Բացառություն են եղել Արթուր Վանեցյանը, Վալերի Օսիպյանը, Դավիթ Տոնոյանը. նրանք ողջ օրը հիշատակի արարողության մասնակիցների թվում են եղել` Եռաբլուր, ապա այց Արարատ` Վազգենի տուն-թանգարան, երեկոյան` ՄՀՀ, ավելին` Վանեցյանը համալիր է այցելել կնոջ հետ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, ՄՀՀ-ում կազմակերպված հիշատակի արարողությանը հրավիրված է եղել նաև Սերժ Սարգսյանը, բայց քանի որ նա Ղարաբաղում էր, միջոցառմանը մասնակցել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով