Ավազակային հարձակում է տեղի ունեցել երևանյան դեղատներից մեկի վրա

Այսօր՝ մարտի 31-ին, ավազակային հրաձակում է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց դեղատներից մեկը և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:

Կայքի տեղեկություններով՝ դեղատանը եղել է միայն դեղագետը՝ 25-ամյա Մովսես Գևորգյանը: Գողացված գումարը կազմում է մոտ 180 հազար դրամ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով