Այսօր դուք ազգի դավաճան եք անվանում ողջ ազգին, ես չգիտեմ մարդ՝ հայ, ով պատրաստ է տարածքներ հանձնել թուրքին

ՄԵՐՕՐՅԱ ՉԱՐԻՔԸ
(Ասում են, այսօր սա էլ պետք է ելույթ ունենա)

Մինչ միտքս շարադրելը, ուզում եմ մի քանի ցիտում անել, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին տարիներին արված մտքերից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1․ Դուք եղաք տարածք չտվողը, ես էլ չուզո՞ղը, պահե՛ք, թե տղա եք պահեք։

2․ Ազգի թշնամիները, հենց այդ միթիզականններն են։ (սա նրանց է ասում, ովքեր դեմ են տարածքներ հանձնելուն)

3․ Նժդեհյան փիլիսոփայությունը մոլորություն է։ Շատերդ չգիտեք, թե ինչ է ցեղակրոնությունը, և աստված չանի, որ իմանաք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես շարունակ․․․․

Երկար չեմ ծավալվի, ընդամենը կասեմ ձեզ՝ պրն․ Տեր-Պետրոսյան, որ այն գաղափարական, ենթագիտակցական նստվածքը, որ ուզում եք արհեստականորեն ստեղծել մեր ազգի մեջ, կապված Արցախյան հարցի հետ, ձեզ մոտ չի ստացվելու։

Ձեր կեղծ-փիլիսոփայական գերիշխանության տարիներին, մենք կորցրեցինք Լեոնիդ Ազգալդյաններ, Արթուր Մկրտչյաններ, Մովսես Գորգիսյաններ և այսպես անվերջ։ Ոչնչացրինք հենց մեր ձեռքով, բայց գաղափարների դասը լավ չեք յուրացրել։ Այդքան խելացի լինելով հանդերձ, պիտի հասկանայիք, որ գաղափարները չեն ոչնչանում, հատկապես, եթե ճշմարիտ են։ Եվ այսօր՝ գրեթե 30 տարի անց, դուք պայքարում եք, այդ մարդկանց գաղափարների դեմ, պայքարում եք 100 տարի առաջ ստեղծված, Նժդեհյան գաղափարների դեմ, ուղղակի ծիծաղելի է։

Այսօր դուք ազգի դավաճան եք անվանում ողջ ազգին, ես չգիտեմ մարդ՝ հայ, ով պատրաստ է տարածքներ հանձնել թուրքին, այն դեպքում, երբ հայրենիքի մեծ մասը դեռ գերի է։ Այո՛, մենք տղա ենք, ի տարբերություն ձեզ, կպահենք նորից, կավելացնե՛նք, մի՛ անհանգստացեք․․․
Հա՛, մեզ կանվանեք արկածախնդիր, ռոմանտիկ, գործից չհասկացող, բայց մենք ազգով ենք այդպիսին, իսկ դուք մենակ եք, ձեզանով տարված մի քանի տասնյակ մարդկանց հետ միասին։ Դուք այսօր ապրում եք դեռ, բայց դուք չկաք, Նժդեհը ձեր ծնվելուց, իր վերջին տարիներն էր ապրում, բայց նա կա՛, ավելի՛ քան կա, նա իմ մեջ է, նա ինձ նման հարյուր հազարավոր հայերի մեջ է։
Մենք ձեզ ու ձեր կառավարման տարիները չենք մոռացել ու չենք մոռանա…

Հ․Գ․
Ասում են 6-7 լեզվի եք տիրապետում, ցավում եմ, որ չգիտեք սրտի լեզուն։ Ցավում եմ, որ հանրապետության առաջին դեմքը լինելով հանդերձ մնացիք անհայրենիք, մնացիք անարի ու անողնաշար։ Լա՛վ գիտեցեք, դուք ի սկզբանե ձախողված եք եղել, դուք անհաջողակ եք։ Ձեր անունը, մեր պատմության մեջ, կգրվի սև գրիչով․․․

Հ.Հ.Գ.
Հանկարծ էլի վայնասուն չգցեք, մուտիլոֆկաներ տարածելով, Սերժի կամ Քոչարյանի հետ ասոցացնելով սա, դրանց հերն էլ էնտեղ անիծած, անցյալին վերադարձ չկա: Սա հայ մարդու սրտի խոսքն է…

Գեղամ Օհանյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով