Այսօր Աշոտ Նավասարդյանի երազած Հանրապետականը վերադառնում է. Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցությունն իր գաղափարախոսւթյունը շարունակել է ու այսօր էլ շարունակում է: ՀՀԿ-ն երբ ստեղծվել է, Աշոտ Նավասարդյանն ասել է, որ այն պետք է լինի ազգային և ուժեղ Հայաստանի կառուցման ջատագովը: Մենք այսօր էլ նման Հայաստանի կառուցման ջատագովն են: Այս մասին Եռաբլուրում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարամզանովը:

«Այսօր մեր քննադատություն ուղղված է ոչ թե ընդդեմ կառավարության, այլ հանուն ուժեղ Հայաստանի է»,-նշեց Շարմազանովը:

Շարամզանովն ակնկալիքներ չունի Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Ես կարծում եմ, որ շրջադարձային փոփոխություններ չեն լինի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլ քաղաքական հարցերի Շարամզանովը չպատասխանեց՝ նշելով, որ շուտով մամուլի ասուլիսով հանդես կգա:

«Այսօր Աշոտ Նավասարդյանի երազած Հանրապետականը վերադառնում է: Նա ասում եմ էր, որ ՀՀԿ գալիս են տալու գիտելիք, նվիրում, եթե պետք է՝ առողջություն, իսկ ով գալիս է ինչ-որ բան վերցնելու, անելիք չունի: Այսօր Հանրապետականում մնում են առաջին տեսակի մարդիկ»,-հավելեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով