«Այսքանից հետո երկրի վարչապետը ԱԺ բարձրագույն ամբիոնից երկիրը ղեկավարելը համեմատում է հարսանիք պլանավորելու հետ»․Կարեն Վարդանյան

Երկրի վարչապետը բարձրագույն ամբիոնից հայտարարում է, թե 10 ամիսների ընթացքում իրենք հաջողություններ են գրանցել:

Հիմա եկեք մի կողմ թողնենք արհեստականորեն նկարված տարբեր թվերը ու խոսենք փաստերով՝ այս 10 ամիսների ընթացքում քաղաքացու կյանքը լավացե՞լ է. իհարկե՝ ոչ, մարդկանց աշխատավարձերը բարձրացե՞լ են. իհարկե՝ ոչ, ապրանքների գները աճե՞լ են. իհարկե՝ այո, նոր իշխանության ներկայացուցիչները, որոնցից շատերը 1 տարի առաջ անգամ սեփական կատու չունեին, թանկարժեք մեքենաներ ձեռք բերե՞լ են. իհարկե՝ այո, միլիոններով պարգևավճարներ ստացել և իրենց կյանքը բարելավե՞լ են. իհարկե՝ այո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ դրական բան են արել այս 10 ամիսների ընթացքում ժողովրդի համար. ոչինչ: Վարչապետը խոստացել է 5 հազար դրամով բարձրացնել նվազագույն թոշակ ստացողներi թոշակները, բայց եթե չլինեին պաշտոնյաների ու նրանց քարտուղարուհիների միլիոնների պարգևավճարները, ապա թոշակները կարող էին բարձրացնել ոչ թե 5, այլ 10 հազար դրամով:

Եվ այսքանից հետո երկրի վարչապետը ԱԺ բարձրագույն ամբիոնից երկիրը ղեկավարելը համեմատում է հարսանիք պլանավորելու հետ: Այո, իրենց համար իրոք հարսանիք է, իրենք կյանքում կերազեի՞ն ուղղաթիռներով ու թանկարժեք մեքենաներով շրջելու, ռեստորաններում մեծ հաշիվներ փակելու մասին. իհարկե՝ ոչ:

Ռոֆորմիստների կուսակցության փոխնախագահ՝ Կարեն Վարդանյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով