ԱկԾիվիստ VS ԱՆՏԻվիստ (տեսանյութ)․7or.am

«Թավշյա հեղափոխությունը» յուրօրինակ ցեղասպանություն իրականացրեց: Մի ամբողջ «դասակարգ» վերացրեց: Այդ «դասակարգը» «քաղաքացիական հասարակություն» կոչվածն էր: Քաղաքացիական ակԾիվիստը՝ որպես տեսակ, վերացավ:

Նախորդ տարվա իշխանափոխությունից հետո պարզվեց, որ մենք ունեցել ենք ոչ թե քաղաքացիական ակտիվիստներ, որոնք պայքարում են բնության, շինությունների ու մարդու իրավունքների պաշտպանության համար, այլ քաղաքացիական ակտիվիստի անվան տակ հանդես եկող փինաչիներ, որոնք ծառայում էին կասկածելի շրջանակների շահերին ու ձեռքի հետ փող աշխատում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդիկ գորՁ էին կպցրել ու հանրային էմոցիաների խլմամբ էին զբաղված: Սրանք նախկինում պատառոտում էին իրենց կոկորդները, մաշում հետույքները՝ ասֆալտի վրա պառկելով, ու ճղում մարմնի 5-րդ կետը՝ իբր, քաղաքացիական ար

Հիմա սրանք դինոզավրերի պես վերացել են, քանզի, նորաձև տերմինով ասած, իրավիճակ է փոխվել:

ԱկԾիվիստները հիմա դարձել են ԱՆՏԻվիստներ, այսինքն՝ քաղաքացիական հասարակությունն այլասերող սուբյեկտներ ու քաղաքացիական արժեքների դեմ մարտնչող քայլարածներ կամ դրանց հավասարեցված չխոսկաններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՆՏԻվիստները հիմա լուռ են՝ ինչպես ձուկը կամ բելառուսական պարտիզանը: Սրանք հիմա «թավշյա» տղաներ ու աղջիկներ են:

Բերենք թարմ օրինակ:

Օրերս Երևանի պատմական տեսքի բաղկացուցիչ մաս կազմող շինություններից ևս մեկը ոչնչացվեց: Նախկինում ՀՀԿ-ին կցված, իսկ այժմ «թունդ հեղափոխական» դարձած Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ստորագրեց Խորենացի 13 հասցեում գտնվող Լուսավորության նախարարության շենքի ֆասադը քանդելու թույլտվությունը: Օրը ցերեկով սկսեցին քանդել շենքը՝ հանրությունից գաղտնի և երբեմնի քաղաքացիական ակԾիվիստ ներկայացողների բացարձակ լռության պայմաններում:

Նրանց մի մասի լռության գինն ավագանու աթոռն է, մյուսներինն էլ՝ պատվիրատուների կողմից համապատասխան հրահանգի բացակայությունները, քանի որ այդ մարդիկ այլևս համերաշխ են գործող իշխանության հետ, և նրանց շահերին այլևս հակասում էր հանրային արդարացի ընդվզում հրահրելը:

Երբեմնի ակԾիվիստների լռությունը վկայում է, որ նրանք խնդիր չեն տեսնում պատմական շենքեր ավերելու ու դրանց թույլտվությունը ստացողների հետ, պարզապես իրենք էին ուզում լինել շենքեր քանդողները, ավագանու նիստերի ժամանակ ձեռք բարձրացնողները կամ ԱԺ-ում կոճակ սեղմողները: Սրանք հիմա ապացուցում են, որ չկան սկզբունքներ ու ազնիվ նպատակներ, այլ կան պարզապես շահեր:

Այսպիսով, Հայաստանում երբեք չի եղել քաղհասարակություն: Եղել են սեփական շահ հետապնդող ակԾիվիստեր և օտարերկրյա գործակալներ, որոնք ստանալով համապատասխան հանձնարարություն՝ ամեն կերպ փորձել են ապակայունացնել իրավիճակը:

Այժմ ներկայացնենք ԱՆՏԻվիստներից մի քանիսին:

Իզաբելլա Աբգարյան: Ժամանակին պայքարում էր Մաշտոցի պուրակի, Փակ շուկայի, Աֆրիկյանների շենքի պահպանման համար: Սեպտեմբերից իշխանության ցուցակով ավագանու անդամ է, այլևս լուռ է: Ֆեյսբուքում քծնում է Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը:

Արսեն Կարապետյան: Նա ճարտարապետ է: Մշտապես ակտիվորեն պայքարել է հնագույն շենքերի պահպանման համար: Նա ևս այժմ իշխանական ավագանու կազմում է և լուռ է:

Կարեն Հարությունյան: Երբեմնի ակԾիվիստը նորաստեղծ «Քաղաքացու որոշում» բարձրագոչ անվանումը կրող կուսակցության անդամ է: Կառույցն այդ փորձում է դիրքավորվել որպես ընդդիմություն, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում:

Հելենա Մելքոնյան: Նա ևս «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է: Հայտնի շենքի քանդման խնդիրը բարձրաձայնելու փոխարեն սա սկսեց արդարացնել քաղաքապետարանին, թե բա՝ նա այդ որոշումը որպես ժառանգություն է ստացել: Մինչդեռ շենքի ֆասադի քանդման թույլտվությունը հենց Հայկ Մարությանի նշանակած ճարտարապետն է ստորագրել:

Վագահն Մինասյան: Եվս մեկ ակԾիվիստ, որը հիմա լուռ է, քանզի իրավիճակ է փոխվել:

Շենքերի քանդման ճակատագրերով դադարել են մտահոգվել «Քաղաքացու որոշում» կուսակցության այլ անդամներ ևս՝ Սևակ Մամյան, Վահրամ Սողոմոնյան, Աշոտ Խաչատրյան, ինչպես նաև երբեմնի ակԾիվիստ Գայանե Մելքոմյանը, որը փողոցային պայքարը փոխել է ավագանու հարմարավետ աթոռի հետ:

Սիփան Փաշինյան: Սրա մասնագիտությունը «Նիկոլ Փաշինյանի զարմիկ» լինելն է: Հորեղբոր՝ վարչապետ դառնալուց հետո ԱԺ պատգամավոր է: Ժամանակին պայքարում էր Աֆրիկյանների շենքի համար, այժմ պատմական շենք է քանդվում, բայց նա լուռ է: Ի դեպ, Սիփանը Հայկ Մարությանի նախընտրական գրասենյակի ղեկավարն է եղել: Երևի նախընտրական փողը Նիկոլն իր տնեցիներից բացի՝ այլ մարդու չի վստահել:

Վիլեն Գաբրիելյան: «Նավակ ճոճող» անվան տակ հանդես եկող նիկոլական կուսակցության անդամ Վիլենը ևս սկսել է անուշադրության մատնել խնդիրներ, որոնց համար ժամանակին ակտիվորեն պայքարում էր:

Թագուհի Ղազարյան: Սա նախկինում պայքարիստ էր աշխատում: Հիմա, բնականաբար, լուռ է: Համացանցում Թագուհին հայտնի է ԵկաԾերին մականունով: Նա «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորն էր, ով փախչում էր լրագրողների հարցերից՝ պատճառաբանելով, որ տաքսին սպասում է:

Էլի անուններ կարելի է տալ, որոնք փոխեցին իրենց փեշակը՝ ակԾիվիստից դառնալով ԱՆՏԻվիստ: 2018-ի մայիսն այս բոլորի կոտորածը կազմակերպեց՝ վերածելով չխոսկանի ու կնոպկա սեղմողի: Սիրուն չի: Հեչ սիրուն չի:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Այս օրերի «բոմբն» այն է, որ ասֆալտի վրա պառկել սիրող ու ոստիկանների հետ կռիվ տալու մեջ մասնագիտացած Վարդգես Գասպարին եկել էր Օպերայի տարածք՝ պաշտպանելու ոստիկանների բռնություններն՝ ընդդեմ իրենց իրավունքների համար պայքարողների: Մի ակԾիվիստ էլ սա էր, հիմա դարձավ ռագատկի քար:ժեքների ու այլ երևույթների պաշտպանության համար։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով