«Ազատության հրապարակում տեղի ունեցող գործողությունները հետևանք են Երևանի ավագանու ընտրություններին երևանցիների կողմից քաղաքապետին տված 81 % վստահության քվեին» .Արամ Ավետիսյան

Այս օրերին Ազատության հրապարակում տեղի ունեցող գործողությունները հետևանք են Երևանի ավագանու ընտրություններին երևանցիների կողմից քաղաքապետին տված 81 % վստահության քվեին։

Առաջին հայացքից տրամաբանական էր այդպիսի քվեարկությունը, բայց ժամանակին մենք բացատրում էինք մեր սիրելի երևանցիներին, որ նրանց կողմից այդպիսի վստահության արժանացող քաղաքապետը, որի նկատմամբ չկա որևէ վերահսկողություն, փորձելու է իր մանկական երազանքները իրականացնել՝ առանց պատճառահետևանքային կապին ականջալուր լինելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար, սա նորմալ երևույթ է, քանի որ այսօրվա քաղաքային իշխանությունը՝ դերասան Հայկի գլխավորությամբ, բացարձակապես պատկերացում չունի երևանցու խնդիրներից։ Նրանց ավելի շատ հետաքրքրում է սոցցանցերում լայքերի քանակը, քան քաղաքային տրանսպորտի խնդիրները, քան երևանցու գործազրկության մակարդակը, մեր սոցիալապես անապահով, փողոցում կանաչի վաճառող և իր ընտանիքի հացի խնդիրը լուծող երևանցու ապագան։
Երևանի քաղաքապետի հայտնի խոսքերը սևերի ու սպիտակների մասին այս օրերին վիրտուալ դաշտից տրանսֆորմացվեցին պրակտիկ գործունեության ոլորտ, և մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես են մեր քաղաքացիները բաժանվում երկու բևեռի։

Մեր հասարակությունը պառակտող իշխանությունները օր առաջ պետք է հեռանան։

Արամ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով