ԱԱԾ-ի անունից Facebook-ում կեղծ էջ է բացվել

Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է կեղծ «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության», – ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով