Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի. Նազենի Ղարիբյանն այցելել է թատրոն

Загрузка...

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը քիչ առաջ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ: Վերջիններս Ղարիբյանից պարզաբանումներ էին պահանջում թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատակիցները կրկին հայտարարել են, որ չեն ցանկանում ուրիշ տնօրենի տեսնել թատրոնում: Նրանք ընդգծել են, որ Օրբելյանը մեծ ներդրում է կատարել օպերային արվեստում և իրենց կողմից սիրված ու ընդունված գործիչ է:

Լսելով ներկաներին՝ Նազենի Ղարիբյանը պատասխանել է, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ արդեն նշանակել է նոր տնօրենի: «Վստահեցնում եմ, որ ով նշանակվել է, իրոք արժանի է»,- հայտարարել է մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը՝ չբացահայտելով նոր տնօրենին:

Հանդիպումից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով. «Պարոն Օրբելյանը նշանակվել է տնօրեն օրենքի խախտումներով: Մենք փորձել ենք այս ամիսների ընթացքում հասկանալ՝ ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Կա օրենքի պահանջ, որը պետք է կատարել»:

Նա նշել է, որ արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից պարզել են, որ տնօրենն իրավունք չունի այլ աշխատանք զբաղեցնել բացի ստեղծագործական, մանկավարժական և գիտական գործունեությունից: «Մենք միաժամանակ պարզել ենք նաև, որ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ստեղծագործական չէ: Այսինքն, թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այդպես»,- ասել է նա՝ բացառելով այս հարցում որևէ միտումնավոր քայլ:

Լրագրողի հարցին, թե ով է օպերային թատրոնի նոր տնօրենը, Ղարիբյանը պատասխանել է, որ այդ մասին կիմանան երկուշաբթի՝ ապրիլի 1-ին:

Նմանատիպ նորություններ

Տղաս գնա սահմանում ծառայի, որ իրենք դղյակներում ապ... Հունիսին  տղայիս բանակ պիտի տանեն, բայց չեմ թողնելու գնա, դեռ ոչ-ոք չգիտի, թե ես ինչերի եմ ընդունակ: Այս  մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Նար...
Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի ... «Էդ խնդիրները, ես գտնում եմ, որ գնում ա ճշտումներ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ ինչ ձեւով ա լինելու բանակցության ձեւաչափը։ Ինչ մնում է Արցախի ներգ...
Անհասկանալի է այս հետքայլը․ Տեր Վահրամ քահանան՝ Մե... Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Մայր Աթոռի տեղեկատվական հա...
Ռեֆորմիստների կուսակցությունը հռչակում է բարեփոխու... Ռեֆորմիստների կուսակցությունը հռչակում է բարեփոխումների ծրագիր և կոչ է անում քաղաքացինրին սատարել իրենց և սկսել պայքար այդ կետերը կյանքի կոչելու հ...
«Թավշյա» կոռուպցիայի «հեղափոխական» դեմքը.Անդրանիկ ... «Թավշյա» կոռուպցիայի «հեղափոխական» դեմքը ———————————— Հեղափոխականը և կոռուպցիոները շատ հաճախ հոմանիշներ են, այլ ոչ թե հականիշներ։ Քաղաքական պա...
Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հ... Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...