Քարաթափում Երևանի Սարալանջ փողոցում. վտանգավոր հատվածը սահմանազատվել է

Մարտի 7-ին` ժամը 11:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում քարեր կան թափված, որոնք խոչնդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ քարերը թափվել են մոտակա լանջից, կան թուլացած քարեր, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում:

Փրկարարները թափված քարերը (12 քար՝ 30×50-ից մինչև 10×10սմ) տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել վտանգավոր հատվածը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով