Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները.iravunk.com

Загрузка...

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտնի է իր բազում հրապարակումներով եղած կամ չեղած ընտրախախտումների վերաբերյալ: Այդ կառույցի առանցքային դեմքերից է քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը: Ուստի` ավելի մոտիկից ծանոթանանք նրան:

Եվ այսպես…

Ժամանակին նա կուսակցական էր: «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Դանիել Իոանիսյանը 2014թ. փետրվարի 3-ին հայտարարեց կուսակցությունից դուրս գալու մասին: Նա իր քայլը բացատրեց հետևյալ կերպ. «բազմաթիվ պատճառներով ես այդ թիմի անդամ չեմ կարող ու չեմ ուզում լինել»: Նա հոդված հրապարակեց Lragir.am-ում, որում քննադատեց «Ժառանգության» համագործակցությունը ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ և մեղադրեց Ռուբիկ Հակոբյանին. «Խոսքը Ռուբեն Հակոբյանի մասին է, ով Գագիկ Ծառուկյանի մերձավոր բարեկամ Ռոբերտ Քոչարյանի նշանակմամբ 8 տարի Հայաստանի գլխավոր հյուպատոսն է եղել Սանկտ-Պետերբուրգում: Նա բավական փորձառու կուսակցական է և կարողանում է իր տեսակետի համախոհներ «գտնել» (դարձնել) անգամ այնպիսի միջավայրերում, ուր որևէ մեկը այդ տեսակետը չի կիսում»:

2014-ի ապրիլից Իոանիսյանն աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում, որը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ:

Իսկ այժմ այդ հ/կ-ն կենտրոնացել է ընտրությունների վրա` որոնելով, որտեղ կարելի է «խախտում» բռնացնել:

ՈՒՇԱԳՐԱՎ ԴՐՎԱԳՆԵՐ. «ՔԱՂՄԱՍԻ ՃԱՄՓԵՆ»

Սակայն պարզվում է «հանուն արդար ընտրությունների» պայքարող մեր ակտիվիստի կյանքն այնքան էլ անամպ չէ: Այլապես նա դժվար թե ոստիկանության միջոցով խոսեր… հարազատ մոր հետ:

Դրվագ առաջին. Խոհանոցային դանակը

2012 թվականի մայիսի 22-ին Դանիել Իոաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ մայրը՝ Նարինե Ղազարյանը դանակահարել է իրեն: Նույն օրը Դանիել Իոաննիսյանը բացատրություն է տվել, որ մայիսի 22-ին, ժամը 00.40-ի սահմաններում իր և մոր միջև ծագած վիճաբանության ժամանակ, մայրը խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է աջ ոտքին և պատճառել մարմնական վնասվածք: Ըստ նրա հաղորդման` երբ ինքը մորը խնդրել է, որ սենյակն ազատի, սկսվել է վիճաբանություն, մայրը գնացել է խոհանոց, բերել սև կոթով դանակը և հարվածել նրա աջ ոտքին:

Ոստիկանությանը բացատրություն է տվել նաև Դանիել Իոաննիսյանի մայրը՝ Նարինե Ղազարյանը, և իրավապահներին ասել, որ իր և որդու միջև վեճը առաջացել է այն պատճառով, որ կեսգիշերն անց որդուն զանգել է ընկերներից մեկը, և նա շատ բարձր խոսել է հեռախոսով: Բարկացել է, Դանիելն էլ պահանջել է, որ ինքը սենյակից դուրս գա, և դուրս է եկել սենյակից: Նարինե Ղազարյանը ոստիկանններին հայտնել է, որ երբ եկել է ճաշասենյակ, ձեռքին եղել է խոհանոցի դանակը, որով պետք է երշիկ կտրեր: Ճաշասենյակ մտնելով՝ տեսել է, որ Դանիելը նոթբուքը գրկին քնած է, ուզեցել է անջատել, այդ պահին Դանիելը հանկարծակի արթնացել է, ոտքերը վեր են թռել, և իր ձեռքի դանակը դիպել է ոտքին:

Ավելի ուշ Դանիել Իոաննիսյանը դիմել է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին և հայտնել, որ հետո զրուցելով մոր հետ և պարզելով տեղի ունեցածի հանգամանքները՝ հասկացել է, որ մայրը իրեն դանակահարելու դիտավորություն չի ունեցել, խնդրել է մորը քրեական պատասխանատվության չենթարկել:

Մի ամիս անց Դանիել Իոաննիսյանը ոստիկաններին լրացուցիչ բացատրություն է տվել, որ իր և մոր միջև ամեն ինչ հարթված է, պարզապես այդ օրը ինքը եղել է սթրեսի մեջ, և քանի որ միջադեպից առաջ մոր հետ գժտվել էր, իրեն թվացել էր, որ… Իսկ քերծվածքների մասին նշել է, որ դատաբժշկական փորձաքննության պահին եղած վնասվածքների պատճառը իր  սովորությունն` մոծակների կծածները քորելով մինչև վերք հասցնելը:

Բայց պարզվում է` Դանիելենց տանը «քաղմասի ճամփեն» լավ գիտեն: Գիտեն նաև հայրն ու մայրը: «Հին ավանդույթ» է երևի…

Դրվագ երկրորդ. Դանիել Իոաննիսյանի հայրը  «Ռոսգոսստրախի» փոխտնօրենի դեմ

2010 թ. դեկտեմբերին Դանիելի հայրը` Արա Իոաննիսյանը ոստիկանության Մաշտոցի բաժնում հայտարարություն է տվել, որ Հալաբյան փողոցի «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի մուտքի դիմաց իր ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանության ժամանակ իրեն հայհոյել և դեմքին հարվածել է փոխտնօրեն Ստեփան Մինասյանը: Արա Իոաննիսյանը դա պնդել է նաև իր բացատրությունում: Իսկ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի փոխտնօրենը ոստիկանությանը հայտնել է, որ ինքը զգուշացրել է Արա Իոաննիսյանինավտոմեքենան խանգարում է ընկերության բնականոն աշխատանքին, առաջացել է վեճ, և ինքը միայն հրել է Իոաննիսյանին: Միջադեպի ականատեսներն էլ իրենց բացատրություններում նշել են, որ իրոք եղել է վեճ, սակայն կողմերն իրար չեն հարվածել և չեն հայհոյել:

Դատաբժշկական փորձաքննությամբ էլ Արա Իոաննիսյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Եվ Նոր տարվա տոներից հետո Ա. Իոաննիսյանը ոստիկանությանը դիմում է ներկայացնում, որ հաշտվել է Ս. Մինասյանի հետ և բողոք չունի:

Դրվագ երրորդ. Կորած անձնագիրը և խեղդող ամուսինը

Բողոքել իսկ հետո բողոքը ետ վերցնել` կարծես բնորոշ է այդ ընտանիքին:

2008 թ. նոյեմբերի 24-ին մայրը` Նարինե Ղազարյանը, դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ անձնագիրը «ենթադրաբար» գտնվում է սկեսրոջ՝ Ռեկա Մարտիրոսյանի մոտ, և ինքը չի կարողանում այն հետ ստանալ: Այնուհետև   հայտնել է, որ սկեսուրի  նկատմամբ բողոք չունի, հավանաբար անձնագիրը կորել է իրեն անհայտ պայմաններում:

Երեք տարի անց էլ` 2011 թվականի նոյեմբերին, Նարինե Ղազարյանը կրկին հիշում է «քաղմասի ճամփեն» և ոստիկանության Մաշտոցի բաժնին հայտնում է, որ ամուսինը շիզոֆրենիկ է և փորձում է իրեն խեղդել: Դիմումի մեջ նա հայտնել է, որ ամուսինը՝ Արա Իոաննիսյանը ունենում է նյարդային շեղումներ, և խնդրել է ոստիկանությանը՝ հատկապես իր և անչափահաս դստեր անվտանգությունն ապահովել:

Նարինե Ղազարյանը բացատրություն է տվել ոստիկանության Մաշտոցի բաժնում, որ ամուսինը բորբոքվել, գոռգոռացել, առանց պատճառի բղավել է, որ կինը ապրելու իրավունք չունի, և հարկավոր է նրան սպանել: Սակայն ամուսինը, ինչպես բորբոքվել էր, այնպես էլ 15 րոպե անց հանդարտվել և քնել էր:

Նա խնդրել է, որ ոստիկանները զրուցեն ամուսնու հետ և բացատրեն, որ պետք է դիմել համապատասխան մասնագետի:

Դրվագ չորրորդ. «քաղմաս» գնալը «տատական» ավանդո՞ւյթ է

2008 թ. հոկտեմբերի 23-ին Դանիելի տատը` Ռեկա Մարտիրոսյանը ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ դրանից շուրջ 10 օր առաջ իրենց բնակարանում իր և հարսի (Նարինե Ղազարյանի) միջև ծագած վիճաբանության ժամանակ հարսը ձեռքերով հարվածել է իրեն՝ վնասելով ճակատը և շրթունքը: Նա բացատրություն է տվել, որ 2006 թ. ինքը նշված տանը բնակվել է միայնակ, իսկ 2006 թվականից իր հետ բնակվել է նաև թոռը՝ Դանիելը: 2008 թ. Ամռան վերջից իրենց տուն են տեղափոխվել Նարինե Ղազարյանը և մյուս թոռը՝ Դոմենիկան: Եվ սկսել են անհաշտ ապրել ու հաճախ վիճաբանել են:

Ըստ Դանիելի տատու` ոստիկաներին պատմածի, 2008-ի. հոկտեմբերի 12-ին Դանիելին զանգահարել է քույրը և ցանկացել խոսել մոր հետ: Դանիելի խնդրանքով տատը կանչել է Նարինե Ղազարյանին, ով սենյակ է եկել գրեթե մերկ: Ինքը ասել է` գնա շոր հագնի, և տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, որի ընթացքում հարսը բռունցքով հարվածել է իրեն:

Մինչ ոստիկաններն ուսումնասիրում են միջադեպը, նոյեմբերի Ռեկա Մարտիրոսյանը ոստիկանությանը նոր հաղորդում է տալիս, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում հարսը  թասով հարվածել է իր մեջքին: Ըստ նրա բացատրագրի` 12-ամյա թոռնուհուն դիտողություն անելուց հետո հարսը զայրույթից մետաղյա թասը նետել է իր ուղղությամբ:

Իսկ շուրջ երեք շաբաթ անց Ռեկա Մարտիրոսյանը հայտնում է քննիչներին, որ ինքը հաշտվել է հարսի՝ Նարինե Ղազարյանի հետ և նրա դեմ բողոք չունի, Խնդրել է իր կողմից տված երկու հաղորդումները թողնել անհետևանք…

Այնպես որ Դանիել Իոանիսյանի` հարազատի, տվյալ դեպքում` մոր դեմ ոստիկանություն դիմելն, իսկ հետո հաշտվելը ունի «ավանդութի» ուժ: Այդպես էին ժամանակին վարվել տատը, հայրը, մայրը… Մնում է կարեկցել Մաշտոցի բաժնի ոստիկաններին, որ Իոանիսյանները պարբերաբար նրանց համար գործ են ստեղծում, կամ ժողովրդի խոսքով ասած` «գործ են տալիս» իրար վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...