Փնտրվում է քաղաքացի, ում կյանքը բարելավվել է Նիկոլ Փաշինյանի օրոք

Մարտի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով սոցիալական վիճակի փոփոխության վերաբերյալ Yerevan.Today-ի հարցին, ասաց, որ բարձրացվել է 85 հազար մարդու սոցիալական նպաստներն ու թոշակները, 200 հազար մարդու աշխատավարձերը։ «2019 թվականի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ոչ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք»,- ասաց նա:

Yerevan.Today-ի հարցման նպատակն է պարզել, թե ինչպե՞ս են իրենց վրա այդ փոփոխությունները զգացել մեր քաղաքացիները և ովքե՞ր են վերը նշված սոցիալական բարեկեցության հասած քաղաքացիները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախորդ հարցումը՝ այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով