Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության հետևանքով ԼՂ բանակցությունների հարցում մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին. Ա. Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյան ը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարության։

Նա նշում է, որ վտանգ կա, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության հետեւանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրառման մեջ ասվում է.

«Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը խիստ ուշագրավ է։

Հայաստանում իշխանափոխությունից հետո սա առաջին ծավալուն, ծրագրային եւ համեմատաբար ուղիղ խոսքն է բանակցային գործընթացի առկա իրավիճակի մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի բաց եթե ասեմ, գնահատում եմ այն որպես բանակցային գործընթացը պահպանելու եւ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու փորձ՝ կողմերին ուղղված հստակ ուղերձներով։

Վտանգ կա, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության եւ սեփական ուժերը գերագնահատելու հետեւանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով