Վարչապետի կնոջ արդարացումները դստերըՙ Բրյուսել տանելու առնչությամբ

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին:

 

Նրանցից որևէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես և ինչ ենք արել օրվա ընթացքում և ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր:

Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, և երկու նյութ՝ հորինված Երևանում: Սա մի թեմա է, որի մասին առաջիկայում անպայման կխոսենք:

Մինչ այդ, կարծում եմ, Բրուսելում իմ ու Մարիամի ծախսած գումարները կհասնեն 100 հազարավոր դոլարների, հայկական դիվանագիտական թիմը կաթվածահար կլինի մեզ ուղեկցելով, պետբյուջեում ճեղք կառաջանա մեր քմահաճույքների բերումով և այս ամենը գաղտնի կպահվի հայ հանրությունից, բայց դա կարևոր չէ:

Բոլորին խնդրում եմ այդ լուրերից չնյարդայնանալ, համբերատար գտնվել, որովհետև սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, և ես անպայման կանդրադառնամ դրան»:

ՀԳ. Առնվազն տարօրինակ կլիներ Բրյուսելում գտնվող լրագրողների կողմից հարց հնչեցվեր, թե ինչու է Մարիամ Փաշինյանը գտնվում Բրյուսելում: Ինչ վերաբերում է լուրջ թեմաներով այդտեղ գնվելուն, տիկին Աննա, ապա հանրությունը դեռ չի մոռացել ձեր Փարիզյան վոյաժները, որտեղից դուք ընդամենը մի փոքրիկ սուվինիր գնելու համար էիք մեկնել: Եվ առհասարակ, ձեր վոյաժներից օգուտ դեռեւս հանրությունը չի տեսել: Ամեն դեպքում, եթե ընտանյոք հանդերձ այդքան մտահոգված եք մեկնել Բրյուսել ինչ որ կարեւոր թեմաներով, ապա բարի եղեք դա նախապես տեղեկացնել հանրությանը, որպեսզի չստացվի, որ մի փոքրիկ փոքրիկ սուվինիրի համար, այս անգամ էլ դստեր հետ, հասել եք Բրյուսել:

 

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով