Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Քահանայի մեղքը» ֆիլմի անոնսը

«Քահանայի մեղքը» (Պրեմիերա)

Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ ԶՈՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Քահանայի մեղքը» ֆիլմի անոնսը, որն իր վերջին աշխատանքն է։ Ֆիլմում գլխավոր հերոսի կերպարում նկարահանվել է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան ԱԼԲԵՐՏ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Անդրադառնալով իրենց համագործակցությանը` Զ. Հովսեփյանը մանրամասնեց. «Սա արդեն 4- րդ համագործակցությունն է պարոն Սաֆարյանի հետ, ինչը ինձ համար մեծ պատիվ եւ ուրախություն է։ Սցենարը կարդալուց հետո , ողջունեց միտքս եւ առաջարկեց իր աջակցությունը, ինչպես նաեւ նկարահանման ընթացքում ակամայից դարձավ համահեղինակ։ Պարոն Սաֆարյանը երբեք չի սպառվի աննկարագրելի արտիստ է եւ մեծահոգի մարդ , ինձ համար պատիվ է ու մեծ պատասխանատվություն, երբ ասում է` ես վստահում եմ քեզ։ Պատիվ չեմ ունեցել, աշխատել հոլիվուդյան դերասանների հետ, բայց պատիվ եմ ունեցել աշխատելու մեր երկրում ապրող եւ ստեղծագործող դերասանների եւ բարձր որակի մարդկանց հետ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կինոռեժիսորը նաեւ տեղեկացրեց, որ շատ մեծ թիմ է աշխատել այս կարճ անոնսի վրա, ավելի քան` 20 հոգի։

«My – art production-ը, որի անվան տակ ներկայացնում ենք մեր աշխատանքները ձեռք բերեց նոր գործընկեր Էդգար Իրադյանին, որն անշահախնդիր օգնեց մեզ հանուն ֆիլմի հաջողության։ Չեմ սիրում շատ խոսել ֆիլմերիս մասին, քանի որ ստացվում է ես ինքս ինձ գովում եմ, նախընտրում եմ ֆիլմերս խոսեն իմ փոխարեն։ Այս անգամ թիմս խնդրել է, որ ֆիլմը հասանելի լինի բոլորին, մաքսիմալ մատչելի, որպեսզի հետո չպատմենք թե ինչի մասին էր, եւ որտեղ էր գաղտնիքն ու առեղծվածը», – պատմում է Զ. Հովսեփյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե, ի վերջո, ե՞րբ կլինի հասանելի ֆիլմն ամբողջությամբ, կինոռեժիսորն ասաց. «Այս ֆիլմը փնտրում է բանիմաց պրոդյուսերի, որպեսզի կյանք ունենա եւ ներկայացվի ամբողջ աշխարհին: Սա շատ լուրջ արվեստի գործ է եւ հպարտ կարելի է ներկայացնել աշխարհին, որպես հայ կինոյի արտադրանք, եթե կլինեն այդպիսի մարդիկ, թող կապ հաստատեն մեզ հետ։ Անոնսում օգտագործվել է Նարեկացու ողբերից մեկը։ Ես գիտեմ, որ շատ մեծ պատասխանատվություն է Նարեկացի նկարելը, ամեն դեպքում մենք շատ մեծ պատասխանատվությամբ, համարձակ նկարել ենք։ Ասեմ, որ մի քանի օպերատորներ չհամարձակվեցին այս ֆիլմի ստեղծմանը մասնակցել` վախենալով քննադատությունից։ Բայց վստահ ասում եմ, որ սա իմ լրջագույն աշշխատանքներից մեկն է, ինչի համար շնորհակալ եմ իմ ստեղծագործական թիմին, անձնակազմին` միշտ իմ կողքին լինելու համար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով