Պետք է ցինիզմի թանգարան կառուցել ու այնտեղ դնել բոլոր էն խրտվիլակների մոմե արձանիկները, ովքեր տարիներ շարունակ սրբի հագուստով «պայքարում» էին Երևանի պատմական տեսքի աղճատման դեմ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Загрузка...

Նախկին լուսավորության նախարարության շենքի մոտ էի քիչ առաջ: Էն որ քանդում են հիմա: Այդ շենքը միշտ եմ սիրուն նկատել, բայց դե չէի ասի, թե գնացել էի բողոքելու կամ պայքարելու, որ չքանդեն: Անկեղծ լինեմ՝ անցնում էի, տեսա մարդ չկա, որոշեցի մի աչքով նայեմ էն վայրը, որտեղ իմ կարծիքով կարելի է և պետք է ցինիզմի թանգարան կառուծել ու այնտեղ դնել բոլոր էն խրտվիլակների մոմե արձանիկները, ովքեր տարիներ շարունակ սրբի հագուստով «պայքարում» էին Երևանի պատմական տեսքի աղճատման դեմ: Ես իհարկե չեմ խոսում իրապես սրտացավ մարդկանց մասին: Այլ նրանց, ովքեր մասնագիտութձամբ էին «պայքարիստ»: Կամ ակԾիվիստ: Ինքներդ որոշեք ոնց եք ուզում նրանց կոչել: Բայց ահա այդ տեսակի և ոչ մի նմուշ այսօր չկար պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի կողքին: Իրենք իրենց գործն արդեն արել են՝ տարբեր շենքեր փրկելու անվան տակ պետություն են քանդել: Մնացած «մանրուքներն» իրենց էլ չեն հետաքրքրում:

Շենքի մոտ միայն սեփականատերերից մեկին հանդիպեցի: Նոր է վերադարձել Հայաստան: Մինչ այդ 10 տարի Թուրքիայում է ապրել: Առաջարկեցի, որ նման թանգարանի տարածք հատկացնի ապագայում կառուցվելիք շենքում: Երևի չանի, կարծես որպես կատակ ընդունեց, բայց համաձայնեք՝ վատ միտք չի: Գալիք սերունդները վերջը պիտի՞ իմանան ով ով էր այս երկրում:

 Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...