Չնայած վարչապետի կոչին՝ ոչխարների թիվը մեր երկրում 3.5 տոկոսով կամ 22.5 հազարով նվազել է

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հիշում եք՝ մեր սիրելի վարչապետը հեղափոխությունից անմիջապես հետո հորդորեց, որ ոչխար պահենք։ Եվ ահա պարզվում է, որ անցած տարի ոչխարների թիվը մեր երկրում 3.5 տոկոսով կամ 22.5 հազարով նվազել է։

Խնդրում եմ՝ ինձ չհամոզեք, որ այս անկումը հեղափոխության մաղարիչների հետևանքն է։
Նաև չհամոզեք, որ նախկինում պաշտոնապես ոչխար համարվողներից ոմանք թավշյա իրականության մեջ սոցիալական կարգավիճակ են փոխել, դրա համար էլ ունենք անկում։ (ուշադրություն դարձրեք, որ ոչխարների գլխաքանակի ամենամեծ անկումը տեղի է ունեցել մայրաքաղաք Երևանում)

Մտահոգիչ է, որ անկում է ապրել նաև խոշոր անասունների թիվը։
Եվ հատկապես մտահոգիչ է, որ ի հեճուկս Արսեն Թորոսյանի՝ առողջ ապրելու կոչերին, մեր իրականության մեջ ավելացել է խոլեստերինի գեներատոր խոզերի գլխաքանակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով