Չի կարելի աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անել.Ն.Փաշինյան

Загрузка...

Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը հետաձգվեց, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, սկսեց աղբ հավաքել: Նրան միացան նաև մյուս պաշտոնյաները:

Նա նկատողություն արեց միջոցառման կազմակերպիչներին. «Ամեն ինչը պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անել»,-ասաց նա:

Հարցին, թե այսինքն՝ հիմնարկեքի արարողություն չի՞ լինի, վարչապետը նշեց, որ շինարարությունն այսպես թե այնպես շարունակվում է, անկախ նրանից՝ այսօր հիմնարկեքի արարողություն կլինի, թե ոչ:

Իսկ հարցին, թե «պարկուճը» դնելու և մեկնարկն ազդարարելու արարողություն չի լինի,  վարչապետն ասաց. «Կմաքրենք, հետո կորոշենք՝ կանենք, թե չենք անի: Ես պլանավորում էի, որ այստեղից պետք է որևէ գյուղ գնայի, այնտեղ շաբաթօրյակի մասնակցեի, բայց երևում է, որ միջոցառումներից առաջ պետք է մաքրենք նոր անենք»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...