Շնորհիվ ռուս սահմանապահների, կանխվել է Իրանից Հայաստան թմրամիջոցի ներկրման հերթական փորձը

ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության աշխատակիցները խանխել են պետական սահմանի հայ-իրանական հատվածում թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը:

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, մարտի 26-ին «Ագարակի» անցակետում սահմանապահ վերակարգը ծառայողական շան միջոցով զբոսաշրջային ավտոբուսի զննման ընթացքում, որը շարժվում էր Թեհրան-Երևան երթուղով, վարորդի մոտ մուգ շագանակագույն նյութով երկու փաթեթ են հայտնաբերել (հավանաբար ափիոն):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար ավտոբուսի վարորդը և հայտնաբերված նյութն օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով