Շատ վատ ու տգեղ համեմատական էր ,հնձելու մասին հնչեցված խոսքը,սեփական ժողովրդի և պետական համակարգի հազարավոր մարդկանց մասին.Վահան Բաբայան

Թուրքական լոլիկ ,թալիշների առաջնորդի ապաստանի հարց,ահա սա է այսօրվա ԱԺ-ում բարձրացվող կարևորագույն և ազգին հուզող հարցերը:
Մարզերում մարդիկ ճանապարհներ են փակում,կառավարության առաջ տարբեր սոցիալական խմբեր բողոքի ակցիաներ են անում,մարդիկ հստակ քայլեր են ակնկալում ԱԺ-ից և կառավարությունից,իսկ իրենք շարունակում են երկրորդական հարցերը ասպարեզ բերելով,խուսափել ամենա ակտուալ թեմաներից:
Չեն խոսում Արցախի հարցից,տնտեսական խոստացված ներդրումներից,զբոսաշրջության իրենց իսկ խոստացած բումից և խոսում են ամեն ինչից բացի կարևորից:
Սա ՞է մեր քաղաքական օրակարգը,սրա համար են մարդիկ ձեզ վստահել և մանդատ տվել,որ հազարավոր պետական աշխատողի անվանեք արժեք չստեղծող զանգված և թիվ մեկ ամբիոնից նրանց մեղադրեք:

Իսկ երբևէ մտածել՞եք ,որ այդ մարդիկ էլ են հայ,քաղաքացի,ունեն ընտանիք,երեխաներ,արժանապատվություն,ընկերություն,հարազատություն:Այդ մարդիկ ևս պետք է ապրեն ձեր թավշյա երկրում,բայց ձեր պատկերացումով,քանի որ նրանք փողոց չեն փակել և չեն քայլել ուրեմն արժեք ստեղծող չեն,այլ պարապ ժողովրդի հաշվին ապրող զանգված են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հնարավոր է ձեր թիմում,մարզպետ,թաղապետ և այլ չինովնիկներն էին արժեք ստեղծող,որ պարգևավճարներ միլիոններով ստացան երկու ամիս աշխատելուց հետո,բայց հավատացեք այդ «գերանդին»միշտ ձեր ձեռքում չի լինելու,որ դուք էլ որոշեք որ աշխատողին «հնձեք» իսկ որին ոչ:

Եվ վերջում շատ վատ ու տգեղ համեմատական էր ,հնձելու մասին հնչեցված խոսքը,սեփական ժողովրդի և պետական համակարգի հազարավոր մարդկանց մասին:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով