Ներկայումս «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները տարածվում են 100.000-10.000.000 ՀՀ դրամ սպառողական վարկերի վրա․Մանե Թանդիլյան

Ներկայումս «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները տարածվում են 100.000-10.000.000 ՀՀ դրամ սպառողական վարկերի վրա, ինչի կապակցությամբ այդ սահմանաչափից դուրս վարկերի դեպքում քաղաքացիները առերեսվում են հնարավոր չարաշահումների հետ կապված խնդրի, մասնավորապես տարեկան փաստացի տոկոսադրույքը և այլ անհրաժեշտ տեղեկությունները պայմանագրում չներառելու արդյունքում:

Խնդիրը կարևորում եմ նաև ներկայումս լայն տարածում ունեցող փոքր վարկերի համատեքստում, երբ շատերը սպառողական նպատակներով վերցնում են մինչև 100.000 ՀՀ դրամ վարկ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում ենք ներկայացնել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ, համաձայն որի օրենքի պահանջները կտարածվեն բոլոր սպառողական վարկերի վրա՝ անկախ գումարի չափից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով