Նարեկ Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ. «Ռեստարտի» վեց անդամ կասկածվում է առևանգում կատարելու մեջ

Նարեկ Մալյանի գործով խափանման միջոց է ընտրվել «Ռեստարտի» ևս երկու անդամի նկատմամբ։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Յուրի Ավագյանն ու Հրաչյա Խլղաթյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա արդեն քննությունը կատարվում է առևանգման հոդվածով։

Հիշեցնենք,որ նույն գործի շրջանակներում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Արամայիս Պետրոսյանի ու Գարիկ Միսկարյանի նկատմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

«Ռեստարտի»-անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետելու փորձի տեսանյութը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով