ՆԱՏՕ-ն Երևանից զգուշացրեց Ադրբեջանին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, և ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:

Երևանում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը փաստացի նախազգուշացում է Ադրբեջանին, որը Երևանում ՆԱՏՕ-ի շաբաթվան զուգահեռ անցկացնում է խոշորագույն զորավարժություն, ընդ որում՝ առանց դրա մասին պատշաճ միջազգային իրազեկման: Կովկասի խաղաղության և կայունության հեռանկարով ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը անկասկած պայմանավորված է ոչ թե մարդասիրական և խաղաղասիրական իդեալներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միայն խաղաղասիրական իդեալներով և մարդասիրությամբ, այլ նաև գործնական քաղաքականության միանգամայն ռացիոնալ հանգամանքներով»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով