Նախագահ Արմեն Սարգսյանը ձեռք է բերել 96 միլիոն արժողությամբ ավտոմեքենա. «Շաբաթ»

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը վերջրս ձեռք է բերել նոր 2019 թվականի Մայբախ(Maybach) մակնիշի ավտոմեքենա: Այդ մեքենայի արժեքը կազմում է $199,900, որը համարժեք է 96,851,550 ՀՀ դրամին: Արմեն Սարգսյանի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հազար 800 դրամ: Նախագահի ձեռք բերված մեքենայի գումարը կազմում է Հայաստանում միջին աշխատավարձի 576-ապատիկը և նախագահի աշխատավարձի 73- ապատիկը:

Այսինքն միջին աշխատավարձ ստացողը կարող է այդ մեքենայի գումարով ապրել մոտ 48 տարի: Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից փորձեցինք ճշտել մեքենան ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով, թե Արմեն Սարգսյանի անձնական միջոցներով, որտեղի՞ց են գնել մեքենան և որքա՞ն գումարով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցումն ուղարկվեց Հասմիկ Պետրոսյանին, նա խոստացավ արագ արձագանքել, սակայն այդպես էլ պատասխան չստացանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով