Միացյալ Նահանգներն ահաբեկիչներին տեղափոխում է Աֆղանստան ու Պակիստան

 

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «ԱՄՆ-ն այժմ փորձում է ահաբեկիչներին տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ ծովային ու ցամաքային, Իրաքից և Սիրիայից տեղափոխել Պակիստան և Աֆղանստան»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշյալ հանձնաժողովի հավաստմամբ, ԻԼԻՊ-ի պարտությունից հետո Միացյալ Նահանգները տարածաշրջանում աջակցում է ահաբեկիչներին:

Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն անդրադառնալով իր ղեկավարած հանձնաժողովի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հղված նամակին, ասել է, որ այս նամակում Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է արել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Աֆղանստանում ԻԼԻՊ-ի հավանական գործունեության դեմ:

«Հաշվի առնելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պարտականությունները, մենք ակնկալում ենք անդրադառնալ այս հարցին և կանխարգելիչ միջոցառումներ կիրառել մեր դիմումի համաձայն»,- ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ivenews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով