«Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ». Լարա Ահարոնյան.168.am

Загрузка...

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման ժամանակ անդրադարձավ կանանց նկատմամբ բռնությունների դեպքերին։

Ըստ նրա՝ կանայք պետք է ուղղեն իրենց մեջքը և վերացնեն դարեր ի վեր հաստատված «պատրիարխալ» հասարակարգը։

Լ. Ահարոնյանն անդրադարձավ նաև կանանց սեռական իրավունքներին։ Նրա խոսքով՝ հայ կնոջ մասին խոսելիս՝ հասկանում ենք մայր, քույր, և վերջ, բայց կանայք նաև միայնակ մայրերն են, բանակում երեխա կորցրած մայրերն են։

«Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»,- ասաց նա՝ այդ ցանկում թվարկելով նաև սահմանամերձ տարածքներում ապրող կանանց, եզդի ու հաշմանդամություն ունեցող կանանց։

Ըստ Ահարոնյանի՝ երբ մշակվում են օրենքներ, պետք է ուշադիր լինել, որ միայն մի կերպարի կանայք չօգտվեն դրանից, այլ պետք է նկատի ունենալ ՄԻԱՎ-ով ապրող ու «սեքս աշխատող» կանանց։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...