ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 50 ՄԼՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ, ԻՍԿ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՇՈՒՐՋ 70 ՏՈԿՈՍԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Загрузка...

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, խոսելով քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեի նախագծի մասին, ասաց, որ 50 մլն դրամով ավելացել են արտասահմանյան գործողումների համար նախատեսված ծախսերը, փոխարենը կրճատվել է վերելակների վերանորոգմանn ուղղվող գումարները՝ 108.7 միլիոնից հասնելով ընդամենը 37 միլիոնի․ «Ամփոփելով ծախսային մասերի այն ավելացումները, որոնք մենք մշտապես համարել ենք անարդյունավետ, վերաբերում են ադմինիստրատիվ ծախսերին։ Շատ հաճախ մենք առանձնացնում ենք դրանք՝ ասելով, որ դրանք են պարգևատրումները, արտասահմանյան գործուղումները, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունները, և այս երեքը իրենց ծախսերով ավելացել են։ 1միլիրադ 230 միլիոնով ավելացել են պարգևատրումները, արտասահմանյան գործուղումները ավելացել են 50 մլն դրամով, իսկ աշխատակազմի մասնագիտական վերապատրաստումները 160 մլն դրամով։ Հասկանալի է, որ ադմինիստրատիվ մասով կան ծախսեր, որոնք կրճատվել են, բայց եկեք ընդհանուր առմամբ արձանագրենք, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների բյուջեն, ադմինիստրատիվ ծառայությունների բյուջեն շուրջ 1 միլիարդ դրամով աճել է։ Հիմա երբ մենք սա համեմատում ենք այն ծախսային նվազումների հետ, որոնք տեղի են ունեցել մի շարք կարևոր հոդվածներում, արձանագրում ենք հետևյալը․ օրինակ՝ վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն դրամից նվազել է և հասել է մինչև 37 մլն դրամ, այսինքն՝ 78 մլն դրամով նվազել է, և պարոն փոխքաղաքապետը՝ Հայկ Սարգսյանը, արձագանքել է սրան՝ ասելով հետևյալը, մեջբերում եմ․

«Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում, աշխատանքների և շահագործման ծավալը չի փոփոխվել և չի փոփոխվելու»։ Սա շատ կարևոր ինքնախոստովանություն է քաղաքապետարանի կողմից, որովհետև մեր պնդման միտումը հետևյալն է․ մենք ասում ենք՝ նախատեսվա՞ծ էր 108.7 մլն դրամ, հիմնավորեք, թե ինչու եք իջեցրել։ Իրենք ասում են, դրա մի մասը անարդյունավետ ծախս էր, մենք բարձրացրել ենք արդյունավետությունը և նվազեցրել ենք այդ ծախսը։ Մենք ասում ենք պահեք նույն բյուջեն նույն քանակությամբ կամ նույնիսկ ավելացրեք, դրան զուգահեռ մեծացրեք մասշտաբը, շատ լավ է, որ ազատվել եք անարդյունավետ ծախսերից, թեպետ դա դեռ փաստ չէ։ Երևանում կա 4596 վերելակ, որոնց մեծ մասի մաշվածությունը 80 և ավել տոկոսի է հասնում, բայց պատասխանը նույնն է, որ ծավալը մնում է նույնը։ Դա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի «մահվան վերելակները», որոնց մասին մենք խոսում էինք նախորդ ընտրություններին, շարունակելու են լինել Երևանում, և այս բյուջեն հնարավորություն չի ընձեռում նույնիսկ դրա ամենափոքր մասը կարգավորել»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Զարգացնելով գործուղումների թեման՝ Խաժակյանը նաև ասաց, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասել է, որ ավելացված 50 մլն դրամը նախատեսվում է օգտագործել Մարությանի՝ Երևանի քույր քաղաքաներ այցելությունների համար․

«Այս ծախսային հոդվածը՝ 50 մլն դրամ և ավել, որը նախատեսվում է, ըստ պարոն Սարգսյանի՝ քաղաքապետի տեղակալի մեկնաբանության, նախատեսված է քաղաքապետի՝ քույր քաղաքներ այցելությունների համար, և, ըստ էության, մասնագիտական զարգացման պոտենցիալի տեղ մյուսների համար չի թողնում, այս նպատակը նույնպես հստակ նշված է»,- ասաց Խաժակյանը։

Մանրամասն՝ hraparak.am-ի  տեսանյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...