Ղրիմում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման անդամների

Մարտի 27–ին Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը Ղրիմում ձերբակալել է 20 մարդու, որոնք «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» («Իսլամական ազատագրման կուսակցություն») կազմակերպության անդամներ են։ «Razm.info»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Դաշնային անվտանգության ծառայության կայքը։

Ռուսաստանում նշված կազմակերպությունը համարվում է ահաբեկչական, և նրանց գործունեությունը արգելված է երկրի տարածքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դաշնային անվտանգության ծառայության տեղեկացմամբ, կազմակերպության անդամները փորձել են սեփական շարքերը հավաքագրել Ղրիմում ապրող մուսուլմաններին և հակասահմանադրական գործունեություն են ծավալել։ Ձերբակալության ժամանակ անվտանգության աշխատակիցները խմբավորման մոտ հայտնաբերել են իսլամի արգելված քարոզչական գրականություն, կապի միջոցներ և տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ։

ՌԴ ՊՆ հեռուստաալիքը, հղում անելով դատարանին, հայտնել է, որ 20 անդամներից 9–ը մինչև մայիսի 15–ը կալանավորված կմնան։ Նրանց ՔՕ 205.5 հոդվածի 2-րդ կետով (Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորումներին անդամակցություն) սպառնում է 10-20 տարի ազատազրկում։

Նշենք, որ «Հիզբ ութ–Թախրիր ալ–իսլամի» կազմակերպությունը Ռուսաստանում արգելված է 2003 թվականից։ ԱՄՆ-ում կազմակերպությունը որակվում է որպես «ծայրահեղական գաղափարախոսության տարածող»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կազմակերպությունը, բացի արաբական և աֆրիկյան երկրներից, գործում է նաև որոշ ԱՊՀ երկրների տարածքում, այդ թվում նաև՝ Ադրբեջանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով