Հրավիրում եմ պատկան մարմինների ու լրատվամիջոցների ուշադրությունը

Հրավիրում եմ պատկան մարմինների ու լրատվամիջոցների ուշադրությունը։

ՌԴ֊ում, Ղազախստանում, Ղրղստանում բիզնես գործունեություն եմ ծավալում, մի քանի ընկերությունների սեփականատեր եմ ու երբևէ չեմ առնչվել նման անտակտ պահվածքի, այն էլ Պետական Վերահսկողության Ծառայության պաշտոնյայի կողմից։
Հիմա ըստ էության՝ այսօր ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի մեկնաբանություններում օգտագործել եմ լակոտ բառը՝ նկատի ունենալով վերացական ու անպատասխանատու ֆեյքերին։ Գրառումս ճիշտ չընկալելով վերոհիշյալ պաշտոնյան՝ Կար Ղուկասյանն ինձ արձագանքում է հայհոյախառն գրառումներով, մինչդեռ կարծում եմ՝ նա այն էլ աշխատանքային օրվա ժամանակ, պետք է զբաղված լիներ լրիվ այլ աշխատանքով, բայց ոչ ֆեյսբուքում հայհոյանանքեր գրելով։

Այսպիսով՝ նման անձանց՝ պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելն ինքնին խոչընդոտում է պրոֆեսիոնալիզմին ու առհասարակ չի բխում մարդկային որակյալ հարաբերությունների իմաստից, դեռ չեմ խոսում այն մասին, որ ես, ինչպես վերը նշեցի, լինելով գործարար, բնականաբար կխուսափեմ բիզնեսի ասպարեզում ու առհասարակ համագործակցել նման անձանց հետ։
Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը նման դեպքերի առնչությամբ, հորդորում ու պահանջում եմ ազատվել այս տեսակ պաշտոնյաներից հանուն թե՛ նորմալ հարաբերությունների ու առողջ շփման, թե՛ ՀՀ֊ում գործարար միջավայրի որակի բարձրացման։

Վերջինս ստացել է պատշաճ պատասխան իմ կողմից, մի բան էլ ավել, սակայն քանի որ մտածում եմ ոչ միայն իմ անձի, այլ օբյեկտիվ իրականության մասին, ուտի կարծում եմ՝ ՀՀ֊ը չպետք է տուժի նման պաշտոնյաների ոչ իրավաչափ ու կոռեկտ պահվածքի պատճառով։
Կանխավ շնորհակալ եմ։

Արթուր Ղազարյանի ֆեյսուքյան էջից

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով