ՀՀ տարածքում կիրառվելու է «Գարդասիլ-4» պատվաստանյութը. Բժիշկ Մարինա Խաչատրյանը բողոք է ներկայացրել Վանեցյանին

Հանցագործության մասին հաղորդում

Հարգելի՛ պարոն Վանեցյան,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2016 թվականի մարտի 17-ին, ՀՀ Կառավարության N10 որոշման համաձայն հաստատվել է պատվաստումների ազգային օրացույցը։ Որոշման հավելված 3-ի համաձայն Մարդու պապիլոմավիրուսի (այսուհետ` ՄՊՎ) դեմ պատվաստանյութի ներարկումը կատարվելու է միայն 13 տարեկան աղջիկներին։ Հայտարարվել է, որ ՀՀ տարածքում կիրառվելու է «Գարդասիլ-4» (քառավալենտ Գարդասիլ կամ Գարդասիլ) պատվաստանյութը։

2019 թվականի հունվարի 28-ին Ազատություն հեռուստաընկերության կիրակնօրյա հաղորդման ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց,

որ «… մեր նման երկրները պետք է ներդրում ունենան և մասնակցեն կլինիկական փորձարկումների փուլին…» https://www.youtube.com/watch?v=vwaFQxUoUOw&t=1332s – Տե՛ս 20-րդ րոպեից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ստորագրվել է «Մարդու Պապիլոմավիրուսային Վարակի Դեմ Պատվաստումային Գործընթացի Բարելավման և Պատվաստումային Տարիքի Ընդլայնման Մասին» 194-Ա հրամանը, ըստ որի ընդլայնվել են «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքային սահմանները (ըստ ստորև ներկայացվող տեսանյութի)։ https://www.youtube.com/watch?v=GhKawtnkh1M&feature=share

Վերոնշյալ տեսանյութի հավաստիությունը փաստում է 12.03.2019-ին «Բուժ Ինֆո» հաղորդման շրջանակներում կատարված հայտարարությունն այն մասին, որ ՄՊՎ դեմ պատվաստման կարող են դիմել «14 – 45 տարեկան բոլորը»։ https://www.shanttv.com/programs/buj-info/videogallery/programs/program223.html (Տե՛ս 23-րդ րոպեից)

Թեև հրապարակումներից հայտնի է դարձել, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից 2019 թվականի հունվարի 29-ին տրվել է 194-Ա հրամանը, այնուամենայնիվ տեսանյութի հրապարակման օրվա դրությամբ այդ հրամանը բացակայել է ՀՀ ԱՆ պաշտոնական կայք-էջից։

Միաժամանակ, ըստ «Գարդասիլ-4» պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր բնութագրի այն ցուցված է 9-26 տարեկան անձանց (էջ 1) և ցուցված չէ 27 տարեկանից բարձր անձանց (էջ 11):

Պարենի և դեղերի գործակալության (FDA) պաշտոնական կայքում 02.05.2018-ին հրապարակվել է վերջին թարմացումը «Գարդասիլ-4»-ի տարիքային ցուցումների վերաբերյալ, որը ներառում է 9-26 տարեկան հասակը։

«Գարդասիլ» պատվաստանյութի մասին համացանցում ակտիվ գովազդում են մի շարք անհատներ, իսկ «Գարդասիլի» գովազդը ՀՀ-ում արգելված է։ https://www.facebook.com/lilit.melikkaramyan

«Գովազդի մասին» ՀՀ օրենք – Հոդված 15, 7-րդ կետի 71, 72 ենթակետեր https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75427

«Դեղերի մասին» ՀՀ օրենք – Հոդված 28, 2-րդ, 4-րդ, 8-րդ կետեր https://www.arlis.am/documentview.aspx?docID=106446

Կան քաղաքացիներ, ովքեր գովազի հետ համատեղ «Գարդասիլը» ներկայացնում են որպես հակաքաղցկեղային և կյանք փրկող պատվաստանյութ։ Միաժամանակ իրենց ֆեյսբուքյան էջում տարածում են տագնապ առաջացնող տեղեկատվություն ՄՊՎ «վնասակար ազդեցությունների» մասին։ https://www.facebook.com/Ashwagandhaa

Մինչդեռ «Գարդասիլ-4» պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր նկարագրի մեջ նշված է, որ «Գարդասիլ-4»-ը նախատեսված չէ քաղցկեղի բուժման համար։ https://www.fda.gov/downloads/biologicsbloodvaccines/vaccines/approvedproducts/ucm111263.pdf (էջ 2)

2019 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հրապարակվել է «Ընդլայնվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը» վերնագրով հոդված, որտեղ խոսվում է տարիքային շեմի ընդլայնման մասին` առանց նշելու, որ դա վերաբերվում է միայն «Գարդասիլ-9»-ին, այլ ոչ «Գարդասիլ-4»-ին։ Այսպիսով, բնակչությանը տրամադրվում է ապատեղեկատվություն։ https://ncdc.am/?p=4534

2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվեր է տրվել «Գարդասիլ-4»-ի 32.400 դեղաչափ, որից ծախսվել է շուրջ 2.000 դեղաչափ։ Մնացած շուրջ 30.000 դեղաչափ Գարդասիլի պահպանման ժամկետը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 12-ն է (Տե՛ս փաստաթուղթ N1):

20.06.2018-ին Մարինա Խաչատրյանի հարցմանն ի պատասխան ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ 2019 թվականին ձեռք է բերվելու «Գարդասիլ-4»-ի նոր խմբաքանակ, որի յուրաքանչյուր սրվակի համար պետական միջոցներից վճարվելու է 4,5 ԱՄՆ դոլար (Գարդասիլ-4-ի շուկայական գինը մոտ 100 ԱՄՆ դոլար է) (Տե՛ս փաստաթուղթ N2)։

2003 թվականի օգոստոսի 8-ի ՀՀ Կառավարության «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 3.4. կետի առաջին ենթակետում նշվում է. վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունների կրճատում` նվազագույնը 30%-ով (մինչև 2015 թ.)։ https://www.arlis.am/documentview.aspx?docID=11217

ՀՀ ԱՆ «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեղի կանխարգելում» 2014 թվականի բուժաշխատողների համար ազգային ուղեցույցի նախաբանում նշվում է, որ լայնածավալ սքրինինգային հետազոտությունների իրականացումը հնարավորություն կընձեռի կանխարգելել քաղցկեղը։ Իսկ էջ 10-ում նշվում է, որ առկա բազմաթիվ սքրինինգային թեսթերի միջոցով հնարավոր է կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը։ https://www.healthpiu.am/reports/uxecuycer/Argandi_paranotsi_nakhakaghtskegh.pdf

Մինչդեռ 2005 թ-ից ՀՀ-ում ներդրված և տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագրերը պատշաճ չկատարելու արդյունքում ավելացել է արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը ։ http://armvaccine.am/uploads/dzernark-1.pdf (էջ 9)

ՀՀ ԱՆ կողմից 2017 թ-ին հրապարակվել է «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ազգային ուղեցույց»։ Այստեղ նշված փաստերից ցանկանում ենք առանձնացնել հետևյալ դրույթները. ոչ բոլոր մարդիկ են վարակվում ՄՊՎ-ով, արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ են և ՄՊՎ-ն դրանցից մեկն է։ Վարակվածների 70-90 %-ը ինքնաբուժվում է (էջ 11): ՄՊՎ վարակի ձեռքբերման և ինվազիվ քաղցկեղի առաջացման միջև ժամանակահատվածը սովորաբար 20 տարի է կամ ավելի երկար (էջ 12): Մինչդեռ «Գարդասիլ-4» պատվաստանյութը շուկայում առկա է 2006 թ-ից։ http://armvaccine.am/uploads/dzernark-1.pdf

Հաշվի առնելով վերոգրյալը, հանգում ենք հետևյալ եզրակացություններին

1. ՀՀ Առողջապահության նախարարը 2019թ-ի հունվարի 29-ին ստորագրել է 194-Ա հրամանը (ըստ ներկայացված տեսանյութի), որը չի հրապարակվել ԱՆ պաշտոնական կայքում և, հետևաբար, պահվել է հանրությունից գաղտնի։

2. ՀՀ Առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանով ավելացվել են «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքային սահմանները (14-45 տարեկան), ինչը նախատեսված չէ «Գարդասիլ-4»-ի ընդհանուր նկարագրով (9-26 տարեկան) ու Պարենի և դեղերի գործակալության (FDA) հրապարակումներով։

3. Տարբեր քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հրապարակվում են ապատեղեկատվություն, տագնապ առաջացնող տեղեկատվություն և «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդ։

4. Թեև 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրված «Գարդասիլ-4» պատվաստանյութի ողջ խմբաքանակը չի իրացվել և այն ունի պահպանման ժամկետ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 12-ը, այնուամենայնիվ, պետական միջոցներով ձեռք է բերվում «Գարդասիլ-4» պատվաստանյութի նոր խմբաքանակ։

5. 2003 թվականի օգոստոսի 8-ի ՀՀ Կառավարության «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 3.4. կետի առաջին ենթակետի համաձայն վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները մինչև 2015 թ-ը պետք է կրճատվեին նվազագույնը 30%-ով։ Սակայն ըստ ՀՀ ԱՆ կողմից հրապարակված տվյալների արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը ոչ միայն չեն կրճատվել, այլ ավելացել են։ Հետևաբար, վերոհիշյալ ՀՀ Կառավարության կողմից հաստատված ռազմավարության պահանջը չի կատարվել, իսկ ռազմավարության իրականացման համար հատկացված միջոցները ծախսվել են ոչ նպատակային։

Ելնելով վերոգրյալից պահանջում ենք կատարված և կատարվող հանցագործությունների համար անհապաղ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ովքեր մեղավոր են այս ապօրինությունների համար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով