ՀՀԿ-ն հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի hիմնական դասընթացի չորրորդ հոսքի ընդունելություն

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի hիմնական դասընթացի չորրորդ  հոսքի ընդունելություն։

Ուսումնառության տևողությունն է 4 ամիս ։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.

  • Տարիքը՝  18-ից 40 տարեկան
  • Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
  • Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն կամ կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։

Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիմումի փաթեթը ներառում է.

  • Դիմում-հայտ (լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով
  • Ինքնակենսագրություն (CV)
  • անձնագրի էլեկտրոնային պատճեն
  • կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
  • ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության եւ երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն
  • օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
  • կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել  [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի մարտի 25-ը։

Դասընթացն հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր` առարկայական ներդիրով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով