Հավանաբար, Սասուն Միքայելյանը այս իշխանափոխությունից ավելի մեծ օգուտ է ստացել, քան արցախյան ազատամարտից. Արտաշես Մխիթարյան

ՅԴ Գերգույն Մարմնի Ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու, պահեստազորի գնդապետ, արցախյան ազատամարտի մասնակից, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի ՀՅԴ շտաբի պետ, ՀՅԴ Գյումրիի շոկատի հրամանատար Արտաշես Մխիթարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը:

«Եթե Սասուն Միքայելյանը, մասնակից լինելով արցախյան ազատամարտին, նման հայտարարություն է արել, ուրեմն ինքը, ամենայն հավանականությամբ, գիտակցաբար չի մասնակցել այդ ազատարամարտին, այլ ոգևորության ալիքի տակ է մասնակցել: Եվ իր գիտակցածի չափով է ուզում չափել արցախյան ազատամարտի նշանակությունը: Հավանաբար, Սասուն Միքայելյանը այս իշխանափոխությունից ավելի մեծ օգուտ է ստացել, քան արցախյան ազատամարտից »,- ասաց Արտաշես Մխիթարյանը` հավելելով, որ արցախյան ազատամարտը ամբողջ հայության հաղթանակն է եղել, և ազատամարտի ժամանակ տանջանքներ ու զրկանքներ է կրել ողջ հայությունը :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ գուցե, Սասուն Միքայելյանը սխալ է ձևակերպել իր միտքը, Արտաշես Մխիթարյանը նշեց. «Ոչ թե սխալ է ձևակերպել, այլ միտումնավոր խեղաթյուրել է արցախյան ազատամարտը: Ոչ միայն Սասուն Միքայելյանի կողմից, այլև նոր իշխանության շատ անդամների կողմից պարբերաբար խեղաթյուրվում է հայոց պատմությունը, նսեմացվում է մեր ազատագրական պայքարը: Ինչ-որ միտում եմ ես տեսնում: Կան երիտասարդներ, որոնք ոչ բանակից գաղափար ունեն, ոչ էլ արցախյան ազատամարտից, ու կարող են շիզոֆրենիկ անվանել արցախյան ազատամարտը արժևորողներին: Ու երբ այսպես կոչված ազատամարտի մասնակիցն է նման հայտարարություն անում, դա արդեն միտում է: Իսկ զոմբիացած մասսան էլ ծափահարում է այդ ապուշություններին` հու-հու գոռալով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով