Հասկանում եմ, որ արդեն ծխախոտի վաճառքից գումար է հատկացվելու վարչապետի տիկնոջ հիմնադրամին ուստի պետք չէ «նեղացնել» նրանց

#ծխելը վնաս է առողջությանը:

Հաշվի առնելով վերը նշված անհերքելի փաստը, պետք է ասեմ, որ համակարծիք եմ առողջապահության նախարարի այն պնդման հետ, որ պետք է ծխախոտի հարկային դրույքաչափը կազմի ոչ թե 2000 , այլ 8000 ՀՀ դրամ:
Ծխախոտի հարկային դրույքաչափի, իսկ հետևաբար նաև գնի բարձրացումը ունի ապացուցված էֆեկտիվություն ծխելու դեմ պայքարի գործում, ուստի ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների դիրքորոշումը անընդունելի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի կողմից շրջանառության մեջ դրված է «հակածխախոտային» օրենքի նախագիծ, որը պարունակում է մեծ քանակությամբ կոռուպցիոն ռիսկեր և ակնհայտ կերպով վնասում է մեր երկրի տնտեսությանը և բիզնեսին` ինչի արդյունքում հարկային մուտքերը խիստ նվազելու են և այդ մասին կառավարության նույն ներկայացուցիչները լռում են, մյուս կողմից այդ նույն ներկայացուցիչները «մտահոգվում» են բյուջե եղած մուտքերի մասին…

Հասկանում եմ, որ արդեն ծխախոտի վաճառքից գումար է հատկացվելու վարչապետի տիկնոջ հիմնադրամին ուստի պետք չէ «նեղացնել» նրանց…

Հասկանում եմ նաև, որ «հակածխախոտային» օրենքի նախագիծը թերի է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր (ինչը հնարավոր է շտկել), բայց դա բավարար շարժառիթ չէ նման կերպ աշխատելու համար…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա կրկնակի ստանդարտներ են, որոնք կրկին անգամ հարվածելու են քաղաքացիների գրպաններին, փոքր և միջին բիզնեսին, բայց առավելություն են տալու ծխախոտ արտադրող ընկերություններին…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝ Գևորգ Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով