«ՀԱՅՈՒՀՈՒ ԱՇԽԱՐՀ 2»-ն այս անգամ ևս կհամախմբի հերոսածին ընտանիքներին

«Հայուհու աշխարհ 2»խորագրով բարեգործական համերգ` նվիրված հերոսածին ընտանիքների իգական սեռի ներկայացուցիչներին:

Վերոնշյալ աղջիկները և կանայք կվայելեն համերգը և կստանան տոնական անակնկալ նվերներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատվոգրերով ու մրցանակներով կպարգևատրվեն միջոցառման մասնակից մշակութային գործիչները:

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված այս յուրատիպ նախաձեռնությանը կմասնակցեն նաև հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, տարբեր ոլորտներ ներկայացնող անհատներ ու խմբեր:

Կազմակերպիչն է «Հանդես փրոդաքշնը», իսկ գլխավոր աջակիցները` ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը և «Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով