Հայաստանում կրկին սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Загрузка...

Հայաստանի տարածքում կրկին սպասվում են տեղումներ:

«Այսօրվա արևը մի քանի ժամ վայելեք, վաղվանից 5 օր արևի երես չեք տեսնելու», — Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, մարտի 28-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում մարտի 28-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...