Կոչ եմ անում բոլոր գործարարներին դադարեցնել իրենց ներդրումները Հայաստանում՝ այսօր մեր հայրենիքը հայտնվել է կարծես նույն 90֊ականների իրավիճակում

Կոչ բոլոր գործարարներին։

Կոչ եմ անում բոլոր գործարարներին դադարեցնել իրենց ներդրումները Հայաստանում՝ այսօր մեր հայրենիքը հայտնվել է կարծես նույն 90֊ականների իրավիճակում և վտանգված է ամեն ջանք ու եռանդ, որ մենք դնում ենք ի նպաստ մեր պետության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապօրինությունների, կեղծիքի ու ստի վրա է կազմավորվում է պետական բյուջեն, պետական ապարատը ողողված է ոչ պետականամետ անձանցով՝ գործուղված Սորոսի գրասենյակից, Հայաստանում մարդիկ կատարում են հանցագործություններ ու մնում անպատիժ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց թույլ են տալիս մարդկանց հետ խոսել վիրավորանքի լեզվով, չի խթանվում տնտեսությունը, փակվում են ձեռնարկություններ, կրճատվում են աշխատատեղեր, ահռելի տեմպերով աճում է գործազրկությունը, փակվեց Սփյուռքի նախարարությունը, որն ակտիվ գործունեություն էր ծավալում առհասարակ Հայաստան֊Սփյուռք հարաբերությունների՝ մասնավորապես տնտեսության ոլորտում, դադարեցվեց Մշակույթի նախարարության աշխատանքն, իսկ ու՞մ է պետք ընդհանրապես մեր աշխատանքը, եթե մենք ոչինչ չենք անում մեր իսկ մշակույթի պահպանման ու զարգացման համար, պետական ապարատը շարունակում է մնալ ուռճացված, մինչդեռ կարևորագույն աշխատատեղեր ու մարմիններ փակվում են՝ դրսում թողնելով հազարավոր գործազուրկներ։

Ազատ մամուլի դեմ իրականցվող հետապնդումները, հեռախոսային արդարադատությունը միայն խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը։

Ներքին ու արտաքին ապաշնորհ քաղաք ականության համատեքստում չափազանց վտանգված է Արցախյան հիմնախնդիրն։ Աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում աղանդավորական կամ սեռական սեկտաներն ու կազմակերպությունները, որոնք միտված չեն պաշտպանելու մարդկանց իրավունքներն, այլ նպատակ են հետապնդում կազմալուծելու հասարակությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի վերջո Հայաստանի իշխանությունն ու ղեկավարումը ստանձնել են մարդիկ, ովքեր մի ընկերության ղեկավարում իրականացնել նույնիսկ անկարող են։

Այս ու այլ անհանգստություններիցս ելնելով՝ կոչ եմ անում ՌԴ տարածքում գտնվող մեր հայրենակիցներին, գործարարներին, սորոսային ու նման պետականադավ ուժերի դեմ պայքարող կազմակերպություններին, անհատներին միաբանվել, կազմակերպել կլոր սեղան, առավել խորքային վերլուծել ստեղծված իրավիճակն ու փորձել իրապես աջակցել մեր հայրենիքին, ոչ թե օրվա իշխանությանը։

Ինչպես նաև կոչ եմ անում դադարեցնել Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող իրավաքաղաքական հետապնդումն ու ազատել նրան ապօրինի կալանքից։

Կոչ եմ անում համախմբվել հանուն Հայոց Պետականության։

Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով