Կոմիտասում հնչած կրակոցի գործով բերման ենթարկվածներից երկուսը տնօրեններ են

Ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է մարտի 3-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցի դեպքը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ մարտի 5-ին ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացված տեղեկությունները հավաստի էին, որ մարտի 3-ի երեկոյան Կոմիտասի պողոտայի թիվ 63 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Վարդան Պարսամյանի, 44-ամյա Արթուր Բաբայանի և 43-ամյա Արտակ Մարգարյանի միջև։ Վերջիններս մարտ 5-ին բերման են ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ա. Բաբայանը իր մոտ եղած «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ա. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը, որն օրինական է եղել։ Կայքի տեղեկություններով՝ Վ. Պարսամյանն աշխատում է «Պրոֆիքի» ՍՊԸ-ի տնօրեն, Ա. Բաբայանը՝ «Ռի Էլ Քլինինգ» ՍՊԸ-ի տնօրեն։

Տուժածներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով