Կառավարության չիրականացրած խոստումները. ՄԱՍ 1 fip.am

2018 թվականին ժամանակավոր կառավարության գործունեության մասին պատմող պաշտոնական տեսանյութում բաց են թողնված մի քանի կարևոր ձախողումներ՝ մասնավորապես կապված Ընտրական օրենսգրքի ընդունման, հակակոռուպցիոն մարմնի ձևավորման և այլնի հետ։

Մարտի 7-ին ՀՀ կառավարությունը տարածեց մի տեսանյութ, որում անդրադարձ էր կատարվել նախորդ տարվա երկրորդ կիսամյակում՝ հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կառավարության ունեցած ձեռքբերումներին։

Այդ տեսանյութում, սակայն, չէին ներկայացվում նշված ժամանակահատվածում գործած ժամանակավոր կառավարության մի շարք բացթողումներ, որոնց կանդրադառնանք ստորև։

Եվ այսպես, կառավարության՝ հունիսի 1-ին ընդունած ծրագրում նախատեսված էր նոր Ընտրական օրենսգրքի մշակում, ընդունում ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ համաձայն նոր օրենսդրության։

Սակայն, ինչպես գիտենք, թեև նոր ԸՕ-ի մշակումը տևեց մի քանի ամիս և այնհավանության արժանացավ Վենետիկի հանձնաժողովի կողմից, նոր օրենսգիրքն Ազգային ժողովում 2 անգամ մերժվեց, և ՀՀ ժամանակավոր կառավարությունը, այդ ժամանակ արդեն իր հրաժարականի մասին հայտարարած վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փաստացի չլուծեց իր առջև դրված գլխավոր խնդիրներից մեկը։ Արդյունքում Հայաստանը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հին ԸՕ-ով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նոր Ընտրական օրենսգիրքը, հիշեցնենք, ենթադրում էր ամբողջական համամասնական ընտրակարգի անցում, մատնահետքի կամ այլ գործիքների միջոցով միասնական բազայի ստեղծում և կրկնաքվեարկությունների իսպառ բացառում, կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերի իջեցում և այլն։

Ժամանակավոր կառավարության հաջորդ կարևոր նպատակն էր կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը։ Դրա համար պետք է ստեղծվեր մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմին, ներդրվեր նոր համակարգ, ըստ որի, պետական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացրած անձը կամ պետական պաշտոնյան պարտավորվում էին նոտարական հաստատմամբ լիազորել անկախ մարմնին իրենց անունով հարցումներ անել և ստանալ աշխարհի ցանկացած կետում իրենց անունով բացված հաշվեհամարների, դրանցում դրամական միջոցների առկայության, շարժի, անշարժ ու շարժական գույքի, արժեթղթերի մասին ամբողջական ինֆորմացիա։

Թեև հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին քննարկումները սկսվել են ներկայիս ԱԺ-ում, այնուամենայնիվ, դրա ստեղծումը նախանշված էր հենց ժամանակավոր կառավարության ծրագրում, ուստի կարող ենք պնդել, որ կառավարությունը այստեղ ևս ձախողվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախորդ կառավարության կարևոր խոստումներից էր պետական ռեգիստրումգրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկատվության անվճար տրամադրումը։

Այս կարգավորումը հնարավորություն կտար լրագրողներին և հետաքրքրված անձանց առանց ֆինանսական միջոցներ ծախսելու ստանալ իրավաբանական անձանց մասին լիարժեք ինֆորմացիա, ինչպես նաև տեսնել, թե որ պաշտոնյան ինչպիսի կապ է ունեցել տվյալ իրավաբանական անձի հետ։ Սա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող և վերահսկող բավականին լուրջ մեխանիզմ է, որը, սակայն, ինչպես վերը թվարկվածները, մնացել է թղթի վրա։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով