Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի, կամ նախկին նախագահը․ Ստեփան Դանիելյան

Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար, կամ նախկին նախագահի հանդեպ քրեական գործ բացվի ծանր պետական հանցագործություն կատարելու համար:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վարչապետը ասել է, որ գործարարները Բաղրամյան 26 հասցեյում գտնվող շենք ճամպրուկներով փող էին տանում, այսինքն պարբերաբար պետական ծանրագույն հանցագործություն է կատարվել։

Հիմա ասում է, որ սխալ են անում, որ իրեն են հարցնում, թե այդ հանցագործություններն ինչի չեն բացահայտվում, այսինքն այդ հարցը պետք է պատկան մարմիններին տրվի։

Վարչապետը հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1․ կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար,

2․ կամ նախկին նախագահի հանդեպ քրեական գործ բացվի ծանր պետական հանցագործություն կատարելու համար։

Եթե դա չի արվում, ապա պետք է․

1․ կամ գլխավոր դատախազը պատժվի իր պարտականությունները չկատարելու համար,

4․ կամ հայտարարվի, որ Հայաստանում իրավապահ մարմիններ ու սահմանադրություն գոյություն չունեն»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով