Խոշոր և ողբերգական ավտովթար Մոսկվայում․զոհերը և վիրավորները Հայաստանի քաղաքացիներ են․մանրամասնեիր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։

Մոսկվա քաղաքի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՌԴ Մոսկվա քաղաքի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը։ Տեղում պարզվում է նաև վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։  Nissan Teana-ն պատկանում է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 73-ամյա Հայկանուշ Տիգրանի Թերզյանին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով