«Խնդրում եմ՝ Օպերայի նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում». Հասմիկ Պապյան

Հանրահայտ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը հերքում է լուրերը, թե ինքն է նշանակվելու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն նշանակվելու տեղեկատվությունը:

«Ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասմիկ Պապյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով