Լուրջ մտածողի, համեստ մտածող ղեկավարի բացակայությունը միշտ է զգացվելու, քանի դեռ ՆԱ չի վերադարձել

Սերժ Սարգսյանը` ժամանակի մարդ , հզոր գործիչ է, ում դեռ շատ ենք կարոտելու/ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատերը նրա մասին բացասական կարծիքներ արտահայտեցին, գրառումներ կատարեցին,բայց ես ուշադիր հետևել եմ նրանց գործունեությանը, սոցցանցերում կատարվող գրառումներին և ինքս ինձ համար պարզել հետևյալը, որ այդ մարդիկ ինչ-որ մեկի պատվերը կատարող անձիք էին, ովքեր այսօր էլ “հեղափոխություն”-ից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ են գրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես չէր, որ Սերժ Սարգսյանի անձի գնահատականը ֆեյքերն ու ֆբ-ում գրանցված պարապ օգտատերերը պիտի տային:ՆՐԱ անձի գնահատական տվողները նրանք էին, ովքեր պատերազմական դժվար օրերին կողքին էին…նրանք էին, ովքեր համատեղ ջանքերով ստեղծեցին բանակ, նոր և հզոր Հայաստան:ՆՐԱ անձի գնահատական տվողներն իր գաղափարակիցներն ու աջակիցներն են, հզոր գերտերությունների ղեկավարներ են, մշակույթի վաստակավոր գործիչներ, միջազգային հայտնի լրատվականներ :ՆՐԱ անձի գնահատականը դժվար է շարադրել մեկ տողով, որովհետև կյանքն ու գործունեությունը մի ամբողջ պատմություն է, որը պիտի գրվի մի քանի հատորով:Նա մարդ է, ով մտահոգ է ազգի ճակատագրով…ՆԱ մարդ է, ով հարգեց իր ժողովրդի ձայնը, նա հանուն այդ ժողովրդի հրաժարական տվեց, որ հետո գա մի պահ, երբ իր բացակայությունը շաաաաատ զգանք :Լուրջ մտածողի, համեստ մտածող ղեկավարի բացակայությունը միշտ է զգացվելու, քանի դեռ ՆԱ չի վերադարձել:

Հ.Գ.ես որպես նյութի հեղինակ, իմ հայրենակիցներին պիտի ասեմ մի բան.հեղափոխություն ասվածին լուրջ մի վերաբերվեք:Սևակն իզուր չի ասել.”Աթոռն է սիրում ու նրան տիրում”,ինչպես նաև.” Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր սիրում է կյանքում նա իր աթոռը”: Նորեկների համար կյանքը հեքիաթ է, իսկ իրենց հետ կատարվողը` երազ:

Մինչև կզարթնեն երազից , ցավոք մենք շատ բան կկորցնենք:Քանի դեռ ուշ չէ`սթափվենք:Մեր երկիրը պատերազմ էր տեսել, երկրաշարժի արհավիրք, տնտեսական ճգնաժամ:Ամեն բան կյանքի էր կոչվում, մարդիկ աշխատում էին, բայց այս հեքիաթասեր երազկոտներն եկան ու ամեն բան փշրեցին:Ուշադրություն դարձրեք.մենք այլևս մշակույթ չունենք:Մեն ախր մշակույթի կենտրոն եիկրներից ենք, որի մայրաքաղաքը միայն իր մշակույթով բավական է , որ մեզ ճանաչեն, բայց …Եկեք հավատանք, որ դեռ ուշ չէ:Եկեք մեր միջից դեն նետենք մոլորությունը:Ամեն ղեկավար դիվանագետ չէ, ամեն առաջնորդ չի կարող վարել ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աննա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով