Ինչու՞ է Նիկոլն Արցախում հիմա.Վահե Եփրիկյան

Ինչու՞ է Նիկոլն Արցախում հիմա։
Ի՞նչ անվտանգության խորհրդի նիստի է գումարում՝《դուխ տալու՞》, թե՞《դուխաթափ անելու》համար է այս նիստը։ Արցախը կամ Հայաստան չկա՝ կա Հայոց Պետականություն ու ամեն ճնշում Արցախի վրա, դա ոտնձգություն է պետականության դեմ։

Միամտություն կլինի հավատալ, թե Ադրբեջանից կամ Մինսկի խմբից գաղտնի է գործում՝ եթե ես գիտեմ, գերտերությունները գիտեն անկասկած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է թաքցնում թափանցիկ ու լեգիտիմ իշխանությունն այժմ, երբ տասը ամսվա ծածկադմփոցի նմանվող բանակցությունների արդյունքում արդեն կանգնած են վերահաս պատերազմի վտանգի առջև՝ կազմաքանդված ու մասնատված հանրությամբ։

Չթվա մեկին, թե պանիկա է, բայց իրավիճակը լրջագույն է, հավատացե՛ք ու եթե ինչ֊որ կերպ կարողանանք պատերազմից խուսափել, էլի եմ ասում՝ էս հեղհեղուկ ստատուս քվոն, էս իշխանությամբ պահպանելն անհնար է լինելու։

Նրանք, ովքեր ցնծում են համանախագահների այս ուղերձով, Նիկոլի առերևույթ տապալմամբ կամ դիվիդենտ են հավաքում՝ դուք պարզապես սրիկա եք՝ տապալվելու է պետականությունը, ոչ թե Նիկոլի իշխանությունը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե ապրիլին համաշխարհային հանրությունը գոնե զսպեց կողմերին, էս անգամ ծանր է լինելու, էս անգամ չեն օգնելու, էս անգամ նույնիսկ ՀԱՊԿ֊ում է խոցված մեր դերը։

Նիկո՛լ, հեռացիր իշխանությունից կամովին, իմիտացրու մահափորձդ, փախուստի դիմիր արա ինչ կուզես, միայն մի խաղա պետականության հետ։

Փաստաբան՝ Վահե Եփրիկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով